5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի ազատության մեջ հայտնվելը կախված է մի շարք հանգամանքներից:
Յուրաքանչյուրն իր տեղում թող որ սթափվի և հաշվետու լինի իր ապրած ամեն օրվա համար, մեծից փոքր, պաշտոնյայից մինչև բանվոր, ուսանող և զինվոր: Մեր ձեռքում է հաջողության հասնելու բանալին: Մենք շատ կարևոր պատմական շրջադարձի ականատեսներն ենք դառնում:
Ապրիլի 27-28-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
System Of A Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Time ամսագրում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած համերգին և Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին: Time-ը գրում է. Սերժ Թանկյանը System Of A Down-ի երգիչն է:
Panarmenian-ը գրում է, որ այսօր Շարլ Ազնավուրը այցելել է Դալմա Գարդեն Մոլ:
Մահացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյանը
Բազմակի հարվածների հետևանքով հարևանուհու` պարանոցի ձախ կեսի քերծվածքի, ձախ դաստակի, ձախ ձեռքի 5-րդ մատի, ձախ բազկի, ձախ կրծքի, աջ ազդրի, աջ հետույքի, աջ սրունքի արյունազեղումների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 25-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Ապրիլի 25-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր «Թումո» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, լրագրողներից մեկի այն հարցին, թե Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարը, որին նաև Տիգրան Համասյանն էր միացել, արդյունք չտվեց և ի՞նչ է զգում երաժիշտը այդ առումով, Տիգրան Համասյանն ի պատասխան հիշեցրեց եվրոպական քաղաքաշինության ներկա մոտեցումները:
Երբ մենք մեծանում էինք, այն ամենը, ինչ անում էր իմ հայրը՝ մեր ժառանգության մասին խոսելն էր:
Ապրիլի 24-ին, ժամը 15.30-ին, 1969 թ. ծնված Արտակ Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ Գեղաշեն գյուղում գտնվող իր 1.500 քմ տնամերձ հողամասի մետաղյա անկյունակներով և ցանցով կազմված ցանկապատը քանդել և գողացել է համագյուղացին` 1987 թ. ծնված Նորայր Ղ.-ն` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Այսօր երեկոյան հայ երիտասարդները «հերթապահում» էին «Գոլդեն Թյուլիպ» հյուրանոցի մուտքի մոտ՝ սպասելով Շարլ Ազնավուրին և Սերժ Թանգյանին:
Շենքի փլուզման մասին տարածքի բնակիչներն իմացել են բարձր աղմուկից: Ականատեսների խոսքերով` սկզբից աստիճանաբար ընկել են հին շենքի քարերը, ապա մեծ աղմուկով փլուզվել է շենքի տանիքը:
Ապրիլի 25-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Այգեձոր գյուղի երկհարկանի տներից մեկի առաջին հարկում:
Ապրիլի 24-ին, ժամը 13.30-ին«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Ջաջուռ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Արման Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես և սպասվում էր, ապրիլի 24-ին ArmenianGenocide100.org-ը` 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը, դարձավ հարձակումների հիմնական թիրախը:
Այսօր՝ ապրիլի 25-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ «Երևան» հյուրանոցի դիմաց, Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մարտիրոսյանը բախվել է ճանապարհին կայանված Toyota մակնիշի ավտոմեքենային:
կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Երևան այցելելու և ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:
«Մոր կողմից իմ ընտանիքի անդամները հինգն են եղել, որոցից երեքը Եղեռնի զոհ են դարձել: Մայրս մի քանի ամսական է եղել ու փրկվելով հայտնվել է ամերիկյան որբանոցում, հայրս նույնպես որբանոցի տղա է եղել… Ես անմիջապես մեր ընտանիքի անցած ճանապարհից գիտեմ այս ամբողջ պատմությունը…»:
Հազարավոր ջահեր ու մոմեր երեկ երեկոյան բարձրացան Ծիծեռնակաբերդի բարձունքն ու հանգչեցին միլիոնավոր ծաղիկների կողքին. այս տարի էլ ավանդական երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը:
Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ:
Այսօր ազատաարտիկ Խաչիկ Ավետսյանն իր խոստմանը համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ շարունակում էր իր հացադուլը՝ ի պաշտպանություն 17 քաղբանտարկյալների: Հիշեցնենք, որ ազատամարտիկները խոստացել էին, որ ապրիլի 25-ից կմիանան Խաչիկ Ավետիսյանի հացադուլին, սակայն այսօր մեր այցելության ժամանակ Խաչիկ Ավետիսյանը միայնակ էր ՄԻՊ-առաջ:
Երախտագիտությունս բոլորին, որ գործուն օժանդակությամբ ու բարի խոսքով ոստիկանության կողքին եղան, իսկ չարախոսողներին արդեն իսկ պատասխանել ենք այս օրերի պրոֆեսիոնալ աշխատանքով, որ ողջ հանրության աչքի առաջ է:
«Թումոյում» սկսել է երաժշտական քննարկում, որի ընթացքում չորս հայ հայտնի արվեստագետ` Տիգրան Մանսուրյանը, Լիլիթ Պիպոյանը, Սերժ Թանգյանը և Տիգրան Համասյանը խոսում են երաժշտության միջոցով հայ ինքնության հարցերի բացահայտման մասին:
Այս պահին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում սկսվել է HIVE ճարտարագիտության առաջնորդների միջազգային համաժողովը, որին մասնակցում են ճարտարագիտության ոլորտի աշխարհի առաջատար մասնագետներ` սոցիալական հայտնի ցանցերից:
Թեեւ ապրիլքսանչորսյան արարողությունների կազմակերպիչներն ամեն ինչ արել էին ազգին ոչ թե միավորելու, այլ տարանջատելու համար: Այնպես անելու, որ շարքային մարդն անմասն մնա սգո արարողություններին անմիջական մասնակցություն ունենալուց: Եվ դրանց հետեւի էկրանից ու համակարգչից: Ի դեպ, անգամ լրագրողներն էին լրատվական կենտրոնի էկրանից հետեւում կատարվողին: