Ադրբեջանում հայտնված տարեց կնոջ հարսը պնդում է. «Հնարավոր չի, որ այդ խրամատն ինքն անցներ, դա շատ խորն է». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 76-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում։ «ՀԺ»-ի հետ զրույցում Աբովյանի հարսը` Դուշիկ Բեջանյանը, նշեց, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր։ Հարսը բացատրեց, որ սահմանը հատելու համար Լ.Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել. «Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքը անցներ։ Տարիքով կին է, ես երիտասարդ եմ ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չի»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: