Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 12-ին, 14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Իսկ նոյեմբերի 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի գիշերը, նոյեմբերի 14-ին, 15-ի գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Իսկ Երևանում նոյեմբերի 12-ին, 14-ին հնարավոր է անձրև: Նոյեմբերի 13-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: