Կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում  հայտնաբերվել է Լևոն Մութաֆյանի դին։

Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։

Տեսանյութեր

Լրահոս