«Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ, հասկանո՞ւմ եք». Անահիտ Մութաֆյան. armlur.am
Armlur.am-ի հետ զրույցում քիչ առաջ Լևոն Մութաֆյանի դուստրը` Անահիտ Մութաֆյանը, լացակումած հայտնել է, որ իր հայրն այլևս չկա, և ինքը խոր ցավ է ապրում: Նա հավելել է, որ այս պահին իրենք ոչինչ չեն կարող ասել, քանի որ կատարվածն իրենց համար ևս անսպասելի էր: «Հայրիկս չկա, չգիտեմ ինչ ասեմ, հասկանո՞ւմ եք»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Զաքյան փողոցի կացարաններից մեկում հայտնաբերվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի դին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



