Ամենամռայլ սպասումներն իրականացան: ՀԷՑ-ը դիմեց սակագների ավելացման պահանջով: Եթե ՀԾԿՀ-ն դակի ավանդական դարձող դիմում-պահանջը, էլեկտրաէներգիայի նոր սակագները մինչև տարեվերջ կսնանկացնեն թե՛ տնտեսությունը, թե՛ բնակչությանը:
«Գիտեք չեմ հիշում, թե քանի մեքենա եմ ունեցել: Առաջինը եղել է սովետական Զապառոժեցը, հետո էլի եմ ունեցել, դե հիմա սա է: Իսկ տաքսի քշելու հիմնականում երեկոյան եմ դուրս գալիս, իսկ մինչ այդ մրգի կետ եմ ունեցել, Վերնիսաժում վաճառել եմ իմ կավե գործերը ու այդպես տարբեր գործեր եմ արել»:
Մայիսի 14-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղիում` Պռոշյանի գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 80 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Բ.-ին:
Մայիսի 14-ին, ժամը 07.06-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի հաղորդավարուհիՄերի Շահինյանի համար մայիսի 13-ը կյանքի ամենահիշարժան օրերից մեկը դարձավ։
Մայիսի 14-ին, ժամը 17.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լենինգրադյան 1 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատարանին միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին:
Մայիսի 12-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հետույքային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործով անցնող Շիրակ Կ.-ն չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին: Շիրակ Կ.-ն հայտնել է, որ ոստիկանության բաժնում իրենից բացատրություն վերցնելու ժամանակ որպես թարգմանիչ հրավիրված կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց թարգմանություն կատարելու ստորագրել է կազմված արձանագրության տակ և հեռացել:
Խստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդակային վերաբերմունքը և բռնությունները` պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնություններ կիրառողներին օրենքի ողջ խստութամբ ենթարկելու քրեական պատասխանատվության:
Ազատության հրապարակում ընթանում է հանրային քննարկում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով։
Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-19-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կեսգիշերն անց էր, երբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ ստացվեց, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի բակում 2 երիտասարդ պառկած են գետին և վատ են զգում:
Տղես 3-րդ կարգի հաշմանդամ է, 14 հազար թոշակ կստանա… իմ ու իրա թոշակը հազիվ կուդանք, նավթ կառնինք, որ դոմիկը տաքցնենք ու ճաշ եփենք: Վախտըմ քաղաքապետարանը օգնություն կուդար, էն էլ, քանի ամիս է չկա… 30 կիլո սնունդ կուդային, հմի էլ չեն տա:
Գիշերը, ժամը 01.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գառնիկ Հ.-ին և 1984 թ. ծնված Գոռ Վ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն հանրակրթական դպրոցների տնօրեններից պահանջվում է ամեն տարի իրականացնել դպրոցի գործունեության ներքին գնահատում, որը պետք է ներկայացվի դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներին և հրապարակվի մինչև նոր ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Գյումրիի 48-ամյա բնակիչ Ա.Պետրոսյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.Նազարյանին Անցած երկու տարիների ընթացքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը, ըստ էության, ստացվում է, որ ավելանում է շուրջ 100 %-ով՝ 30 դրամից հասնելով հավանաբար (հիմք ընդունելով ՀԾԿՀ-ին ներկայացված հայտը) 60 դրամի: Արդյո՞ք այս գործընթացը բնականոն է, օբյեկտիվ և հիմնավորված: Կարծում եմ, որ այս հարցն ունի մի քանի պատասխան, […]
Քննչական կոմիտեի յութուբյան էջում զետեղվել են կադրեր՝ այսօր Գառնիում տեղի ունեցած գազալցակայանի պայթյունի վերաբերյալ:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության եզարակացության արդյունքներին:
Փաստաբանն ասաց նաև, որ մինչ օրս ունեցած տվյալներից կարող են ենթադրաբար ասել, որ կրակող անձը, ամենայն հավանականությամբ եղել է 1 անձ:
«Ենթադրվում է, որ այն անձինք, ովքեր դեռևս պայքարելու ընթացքում են եղել, շարժման ընթացքում են եղել, նրանց վնասվածքների քանակը և գնդակների ուղղվածությունը շատ է եղել»,- ասաց Երեմ Սարգսյանը:
ՀՀ Կառավարության որոշմամբ Արտակ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ աննախադեպ այս հաղթանակի առթիվ, համոզված եմ, որ ապագայում մենք նորանոր հաղթանակների ականատեսը կդառնանք», – ասել է կառավարության ղեկավարը:
Մայիսի 14-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում պայթյուն է եղել:
Գազալցակայանի համասեփականատերը համայնքի ղեկավարն է, չնայած, պետական ռեգիստրում գազալցականը գործարկող «Հին Գառնի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր է ներկայանում միայն նրա քրոջ որդին՝ Արտաշես Մկրտչյանը:
Մայիսի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Զորական գյուղի 34-ամյա բնակչուհի Մ. Վ.-ն:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը մայիսի 14-ի առավոտյան համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ ՀՀ ԶՈւ-երին պատկանող ինքնաթիռով մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան: