«Թող ինքը՝ Տիգրան Սարգսյանն էլ ներկա լինի: Ես կուզենամ ներկա լինեմ: Կուզենամ՝ լրագրողները մասնակցեն այդ դատավարությանը, որ տեսնեն՝ ոնց է եղել, ինչպես է եղել, որ ճանապարհներով են գնացել գումարները, ինչի համար են գնացել»:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հաությունյանը «Մութ ժամեր» ակցիային չի մասնակցել և գտնում է, որ նման ակցիաները որևէ ազդեցություն չեն ունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխելու գործում:
Յանա Պանֆիլովան ընդամենը 10 տարեկան էր, երբ մի այնպիսի նորություն լսեց, որը կանխորոշեց նրա հետագա կյանքը. նա ՄԻԱՎ ուներ:
Մարզի տարբեր տարածաշրջաններում անասնաբույժների խնդիրը մնում է առաջնային: Մեկ անասնաբույժը սպասարկում է մեկից ավելի համայնք:
Մայիսի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վաղինակ Ո.-ին:
Այժմ «Ազատության» հրապարակը բազմամարդ է։ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցում են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ։ Նախաձեռնությունը պահանջում է ոչ մի լումա ավել չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Նրանք պահանջում են նաև միջոցներ ձեռնարկել սակագնի իջեցման համար։
«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սամարա չվերթի մի ուղևորուհու մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուին ներկայացվող պահանջները։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի ծնելիության աճին:
Հանրահավաք՝ ընդդեմ էլէներգիայի թանկացմանը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ավարտվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արման Մ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է բռունցքով հարվածել Դավիթ Հ.-ին:
Ա.Մանուկյանը նշեց, որ իր ցանկությունն է, որ ժողվուրդը ոտքի կանգնի. «Լուծումը ժողովրդի ճնշում է, որ արդեն ՀՀԿ-ից ձայն է լսվում, որ սա կեղեքում է, արտադրություն կկանգնեցնի»:
Քաղաքացի Ջուլիետա Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Աբովյան քաղաքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, գործից անջատվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասը և քննության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Նվիրատվության պայմանների փոփոխության և պարզեցման արդյունքում կլուծվեն քաղաքացիների առավել մեծ զանգվածի սոցիալական խնդիրները:
Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական աշխատանքների և հատկապես գյուղմթերքի իրացման շրջանում հողագործներին ցուցաբերվելիք օժանդակության և աջակցության խնդիրները:
Մայիսի 26-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բուռնազյան փողոցի թիվ 37 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Այսօր Երևանի Խորենացի փողոցում արտակարգ իրավիճակ էր: Քաղաքացի Եղիշե Գևորգյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, «Ոսկու աշխարհ»-ի դիմացի բարձրահարկից սպառնացել է ցած նետվել:
Մայիսի 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին, հունիսի 1-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Մայիսի 27-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ՓԾ Երևան քաղաքի, ինչպես նաև Արմավիրի ու Տավուշի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մովսես Խորենացի 25 շենքի տանիք են բարձրացել ամուսիններ Եղիշե Գևորգյանը և Ռուզաննա Մարդանյանը, ովքեր սպառնում են ինքնասպանության դիմել՝ ցած նետվելով 11 հարկանի շենքից:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ նախկին ռազմական ոստիկան ՝ Դոգհ մականունով Վարդան Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը:
Օրերս Բաքվում պոլիուրեթանով պատված շենքի րոպեների ընթացքում հրդեհվելը հարցադրումներ առաջադրեց ոչ միայն հարևան երկրի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես հետո պարզվեց, առնվազն 800 նման շենք կա: Ցավոք, սա ոչ հրակայուն նյութով և ոչ ճիշտ իրականացված ջերմամեկուսացման պատճառով մարդկային կյանքեր խլած միակ դեպքը չէ:
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր և որդու առողջական վիճակը նույն է, առաջընթաց չկա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, Շանթ Հարությունյանի գլխավորած Արժեքների հեղափոխության գործով քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանը, անսալով պայքարն այլ ձևերով շարունակելու վերաբերյալ Ժիրայր Սէֆիլյանի հորդորին, դադարեցրել է հացադուլը:
Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Գերագույն դատարանում, սկսվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիևի վճռաբեկության կարգով դատական նիստը, որը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Հայրապետյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Ձեզ՝ որպես գիտնական մարդու, անշուշտ հայտնի է, թե ինչպիսի արգելքների բախվեց օսմանյան քաղաքացիների իրավահավասարության գաղափարը և որքան մարդ կյանքից զրկվեց այդ գաղափարի հակառակորդների կողմից: Դրա համար մենք վստահ ենք՝ Դուք կհամաձայնեք, որ Օսմանյան կայսրության քաղաքական կյանքի մյուս կարևոր ուղենիշը 1908 թվականին սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարում երկրի քաղաքական ուժերի միավորումն է:
Մայիսի 27-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Փարվանա» ռեստորանի մոտակայքում երեխան ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 168.am-ի հետ զրույցում Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանն ասաց, որ Արմեն Ռաֆիկի Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: