Մեղադրվում է կեղծ անձնագրով այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ. գործը դատարանում է
2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների ևս մեկ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավա և Նոր Նոքր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում Կ.ն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այցելել է Երևանում տեղակայված 2/06 ընտրատեղամաս, որտեղ այլ անձի փոխարեն քվեարկելու ուղղակի դիտավորությամբ, մոտեցել է հանձնաժողովի անդամին, ներկայացրել այլ անձի տվյալներով կեղծ անձնագիր, ապա հիշյալ տեղամասի ընտրողների 1-ին մատյանում ստորագրել է նրա տվյալների դիմաց, ստացել 1 քվեաթերթիկ, որը գցել է քվեատուփը՝ այդ կերպ քվեարկելով այլ անձի փոխարեն:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին, ով փետրվարի 18-ին այն վարույթ է՝ ընդունել: