
Քաղաքացիները դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել

Մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1992 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից են դուրս եկել Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: