
Թմրամիջոցներ պահելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:45-ի սահմաններում, Ազատության հրապարակից առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել քաղաքացի Հայկ Հ.-ն, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված:
Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հայկ Հ.-ի մոտից հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ 5 ամիս կատարվել նախաքննություն:
Հետագայում ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: