Բաժիններ՝

Ի՞նչ է խոսել Պերմյակովը մեքենայի մեջ. նրան տեղափոխած վարորդի ցուցմունքը. aravot.am

Վալերի Պերմյակովի այսօրվա դատավարության ժամանակ հարցաքննվեց սահմանապահ ջոկատի ավագ վարորդ Մամիկոն Հարությունյանը: Aravot.am-ի փոխանցմամբ՝ նա է տեղափոխել Վալերի Պերմյակովին հայ-թուրքական սահմանից դեպի սահմանապահ զորամաս: Վկան պատմեց, որ 2015 թվականի հունվարի 12-ին հերթապահ է եղել ու գիշերը ժամը 12.30 սահմաններում մի քանի հրահանգներ է ստացել: Նախ՝ հրահանգ է ստացել մեքենան մոտեցնել շտաբին, որ գնան Երազգավորս: Սահմանապահ ջոկատի այդ ժամանակվա հրամանատար, այժմյան հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերզլիկինի ու պետի տեղակալ Ալեքսանդր Կրուգլովի հետ Գյումրի-Արմավիր մայրուղով ուղեւորվել են դեպի Երազգավորս, սակայն ոստիկանները կանգնեցրել են Երազգավորսի գերեզմանների մոտակայքում, թույլ չեն տվել շարժվել, քանի որ ճանապարհը փակել էին:Բանակցելուց հետո շարժվել են դեպի սահման: Այստեղ, ըստ վկայի,15-20 րոպե հետո ձեռք-ոտքերը կապած բերել են Վալերի Պերմյակովին, եւ ինքը նրան տեղափոխել է զորամաս: Արթուր Սաքունցի հարցին, թե ինչո՞վ էին կապած Վալերի Պերմյակովի ոտքերն ու ձեռքերը, վկան ասաց՝ չգիտեմ: Հարցին ՝ բա ինչի՞ց ենթադրեցիք, որ կապած էր, վարորդն ասաց, որ նա չէր կարողանում շարժվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս