«Դոլմամա» ռեստորանի տարածքն օտարելու վերաբերյալ դատական գործերով փորձաքննություն է նշանակվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պատասխանող Ժիրայր Ավանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջնորդությունը: Գործով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով պարզել, թե որքան է կազմում Պուշկին փողոցում գտնվող տարածքների շուկայական արժեքը 03.04.2015թ. դրությամբ և եզրակացությունը կազմելու պահի դրությամբ:
Մարտի 8-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Փոքր Մանթաշ գյուղից դեպի Նորաշեն գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարներրի օգնությունը:
Մնալով երկուսով՝ տղամարդը տուժողին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինիս կողմից խնդիրներ ունենալու պատճառով, ստանալով մերժում, առաջարկել է խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ, իսկ տուժողն այդ առաջարկից վրդովվելով՝ պատասխանել է հայհոյանքով, որից ամբաստանյալը զայրացել է և ֆիզիկական ցավ պատճառելով՝ բռունցքով 3-4 անգամ հարվածել է տուժողի գլխին, ապա մազերից բռնելով՝ բերանքսիվայր գցել է գետնին և մեկ անգամ հարվածել մեջքին՝ ենթարկել ծեծի:
Վավերագրող ռեժիսոր Արման Երիցյանը կանանց միջազգային օրվա և միամսյակի առիթով էքսպրոմտ շնորհավորանք է հղել 168.am-ի ընթերցողներին:
Կնոջ դերը կարևորում եմ բոլոր պարագաներում: Հատկապես կնշեի ընտանիքը, կնոջ դերը կարևոր է ընտանիքի ամրության համար: Շատ ողջունելի է, որ տարբեր ոլորտներում նկատվում է կանանց ակտիվությունը: Ինչ վերաբերում է միամսյակին, դա միայն հաճելի է: Տոնը թելադրում է կանանց նկատմամբ ուշադրություն, ծաղիկներ, նվերներ:
ԱՄՆ Թեննեսի նահանգի դատարանը հաղորդավարուհի Էրին Էնդրյուսին 55 մլն դոլարի փոխհատուցում վճարելու վճիռ է կայացրել:
Հայ Եկեղեցին կոչվում է «առաքելական», որովհետև այն հիմնադրվել է Տիրոջ երկու աշակերտների` Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալների կողմից, որոնք Հոգեգալստից հետո Հայոց աշխարհը լուսավորեցին Քրիստոսի սիրո վարդապետությամբ:
Տիկնայք հայոց աշխարհի, շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Եղեք միշտ ուրախ, երջանիկ, և ժպիտը թող անպակաս լինի ձեր դեմքից: Կնոջ դերի մասին խոսելիս, կարող եմ ասել մի բան՝ կյանք տվողը, կյանքը շարունակողը կանայք են: Եվ սրանով ամեն ինչ ասված է:
Աղինցու խնդիրները բազմաթիվ են` պահանջներն իրարից տարբեր: 5 մասի բաժանված համայնքի բնակիչներից յուրաքանչյուրն ուզում է իր տարածքը բարեկարգ տեսնել, բայց ծրագրերը շատերի համար են անհասանելի մնում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինձ թվում` մեր հասարակությունում կանայք բավականին կայացած են, շատ մեծ տարբերություն կա, այս տարիների ընթացքում կանայք շատ են առաջադիմել, լավ վայրերում են աշխատում: Կանայք հիմա շատ գնատահատված են:
Մարտի 8-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում քաղաքացին տանիքում ընկել է. անհրաժեշտ է փրկարարենրի օգնությունը:
Կինը ընտանիքի հենասյունն է, հիմքը, մեկ խոսքով՝ ամենաանհրաժեշտ օղակը: Վերջին տարիներին նկատվում է, որ տարբեր ոլորտներում, հատկապես քաղաքականության մեջ կանայք ակտիվ են դառնում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Մոսկվաբնակ նկարիչ և մանրանկարիչ Արայ Ավետիսը հազվադեպ է զրուցում լրագրողների հետ: Կանանց միջազգային օրվա և միամսյակի առիթով, սակայն, Արայը շնորհավորում է 168.am-ի ընթերցողներին. «Ինձ համար կանանց ուշադրության կենտրոնում պահելու համար օրացույցային հատուկ օրեր չկան: Սրանով պայմանավորված՝ ես նրանց մշտապես մաղթում եմ առողջություն և սեր, դրանք ամենաթանկն են աշխարհում: Շրջապատն ու կյանքն առավել գեղեցիկ ու իմաստավորված են դառնում՝ ինքնավստահ, կրեատիվ, նպատակասլաց ու ոչ մեկին նմանվել չձգտող գեղեցիկ կանանց ներկայությամբ»:
Տարիներ շարունակ մարտի 8-ը նշվում է՝ որպես Կանանց միջազգային օր: Աշխարհի տարբեր երկրներում այս օրը տարբեր նշանակություն ունի: Այսպես, օրինակ՝ մարտի 8-ն Իտալիայում համարվում է աշխատանքային օր: Այս օրն Իտալիայում տղամարդիկ և կանայք առանձին են նշում: Կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան՝ անցկացնելու իրենց ոչ այնքան «միջազգային» երեկոն: Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության խնդիրների հետ: Հայաստանում մարտի 8-ը համարվում է Կանանց, գեղեցկության և մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն՝ այս օրը, այլև, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած՝ մինչ ապրիլի 7-ը:
«Ես դեմ եմ սովետականը հիշեցնող և այդ ոգով շարունակվող ցանկացած տոնակատարություններին, որովհետև չեմ ուզում, որ գալիք սերունդն այդ երկրի շինծու ավանդույթների շարունակողը դառնա: Հետևաբար, անդրադառնալով գեղեցիկ սեռի միամսյակին, ուզում եմ հեռու մնալ կոմունիստական, սոցիալիստական ընկալումներից և շնորհավորել ուղղակի գարնան 8-րդ օրը»:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը մենք որոշել ենք հրաշալի միամսյակ նվիրել մեր կանանց: Ես կողմնակից կլինեի, որ ապրիլի 7-ից մինչև մարտի 8-ը նշեինք: Դա անհրաժեշտ է: Պետք է մեր կանանց միշտ գուրգուրել, ուշադրության կենտրոնում պահել: Ցանականալ, որ լինեն առողջ ու, ամենակարևորը` ժպիտով, որովհետև եթե երկրում կինը ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է, եթե ընտանիքում կինը ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է:
Հայաստան է ներմուծվում մեկ տասնյակից ավելի մանկական կաթնախառնուրդ: Ըստ նույն պոլիկլինիկաներում աշխատող մանկաբույժների, դրանք հիմնականում նույն որակի են:
Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները: 168.am-ն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ քաղաքական ու հասարակական կին գործիչներից:
Բոլոր նրանք, ովքեր սիրում են դիտել ֆիլմեր և ճանապարհորդել, երազում են լինել իրենց սիրելի ֆիլմերի նկարահանման վայրերում, արդեն կարող են օգտվել հայ մասնագետների կողմից ստեղծված MovieTrip կայքից և հավելվածից: Հավելվածը կապ է հաստատում իրական և վիրտուալ աշխարհների միջև՝ թույլ տալով կինոմաններին՝ լինել բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում իրենց սիրելի ֆիլմի գործողությունները:
Քաղաքական մեկնաբան Կարմեն Դավթյանն էլ ասաց, որ ընդվզում է այս տոնի դեմ, որովհետև ըստ նրա՝ ունենք ավելի գեղեցիկ տոն՝ Ապրիլի յոթը. «Ես չեմ ուզում որ այս օրը լինի տոն, այս տոնն արվում է պոպուլիզմի համար: Ե՛վ Ռոզան, և՛ Կլարան ահավոր բարդույթներ ունեցող տիկիններ էին, մենք Եվայի հետ կերել ենք այդ խնձորը, բերել ենք այդ կոմպլեքսը, բայց Մարիամի հետ կարող ենք բարձրանալ»:
Մարտի 8-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի արձանի վրա քաղաքացի է բարձրացել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել էր անցած շաբաթ օրը, նախկինի պես գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի մամուլի ծառայությանը:
Ժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ կնոջ դերն ու նշանակությունը շատ կարևոր է Հայաստանի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչպես նաև ընտանիքի պահպանման հարցում:
ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ևս մեկ նախագիծ է ընդգրկվել, որն առնչվում է ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք չդիտարկելու նախաձեռնությանը:
Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, մարտի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի ցերեկը, մարտի 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ:
«Բայց շատ հաճախ այդ օրը համերգներ կամ միջոցառումներ են լինում: Ամեն դեպքում` միշտ օրը հիշվում է: Կանայք ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ավանդույթների պահպանողներն են: Վստահաբար կարելի է ասել, որ կնոջ դերը հասարակությունում շատ մեծ է: Պետք է նաև ասել, որ պետք չի առանձնացնել կնոջ կամ տղամարդկանց դերերը»,- նշեց Արմինե Գրիգորյանը:
«Կյանքիս մեջ առաջին անգամ Յուրան ինձ նվեր առավ մարտի 8-ին, խեղճին հարամ արեցի: Մենք վարձով էինք ապրում, նա ինչ-որ կուլոն էր գնել, որը շատ հավանեցի, բայց հարցրի՝ ի՞նչ արժե, պատասխանեց՝ 30 ռուբլի. մեր մեկ ամսվա վարձն էր»:
Ավելի վաղ ընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ: