
Արշակունյաց պողոտայում երեք անձ բերման է ենթարկվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 45 հասցեի մոտից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ին, 1976 թ. ծնված Գուրգեն Խ.-ին և 1983 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Նրանց մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն չորացված զանգված և ներարկիչ՝ «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցին նմանվող հեղուկ:
Ըստ Ժիրայր Ս.-ի և Գուրգեն Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը թմրամիջոց է և պատկանում է իրենց: