«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը:
Վերջինս խոստովանում է, որ իր և իր ընտանիքի կյանքում այս պահին ծանր շրջան է, որովհետև ամուսինը ներկայումս պայքարում է քաղցկեղի դեմ:
Եթե զինվորներ չեն սպանվում, գնդակոծություններ, խոշոր միջադեպեր չկան,նշանակում է Ադրբեջանի, Հայաստանի, նաեւ Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է համաձայնեցնել, որ այս ընթացքում անդրորր լինի:
Վերջին տարիներին ողջ աշխարհում նախաձեռնություններ են հանդես բերվում մշակութային ժառանգության նշանակության ու հեռանկարների շուրջ. պատմական շենքերը, հնագիտական հուշարձանները դարձել են յուրաքանչյուր ժողովրդի ազգային պատմության հիմնական բաղկացուցիչը և ամենուր գործի է դրվում ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը:
Հունիսի 19-ին, ժամը 21.05-ին, «Քանաքեռ-Զեյթուն», իսկ ժամը 21.30-ին՝ «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոններից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «գլխի փակ տրավմա» և «ծնոտի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Հրաչյա Խ.-ն:
Ոստիկանության ծառայողների աչալրջության շնորհիվ՝ երեխայի առուվաճառքը կասեցվեց:
2015 թվականի հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի երկու տեսուչ ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում։
Ա. Շաբոյանի խոսքով, նաև լինում են դեպքեր, երբ բողոքում են արտագնա տուրիզմի մեկնելուց, որ համապատասխան վայրում հանգստի ընթացքում են պարզում, որ այն տեղեկատվությունը, որ նախապես տրամադրվել էր, չի համապատասխանում իրականությանը:
Պատիժը կրող կալանավորը հեռախոսով ներկայացել էր որպես ընկերության տնօրեն և խոշոր գործարքներ կնքել:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի հետաքրքիր ուսումնասիրություն է սկսել: Պարզվում է, որ Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ վերջին շրջանում սկսել են սերտորեն համագործակցել նորաթուխ մի ընկերության հետ, որի հիմնադրի հետքերը տանում են, ըստ ամենայնի, դեպի օֆշոր:
57-ամյա Անդրանիկը, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով երևանաբնակ 3 անչափահաս աղջիկներին, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում` ակնհայտ 16 տարին չլրացած նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով՝ ցուցադրել է սեռական օրգանները, ինչն աղջիկները նկատելով՝ խուճապահար հեռացել են տարածքից:
«Ակտիվիստները չուզեցին, որ այնտեղ բոլորովին այլ թեմայով հանդիպում հավաքվի այս պահին, մտածեցին՝ մարդկանց ուշադրությունը չշեղել այլ ուղղությամբ, ու հետո դա կարող էր նաև այլ կերպ ընկալվել շատերի կողմից: Մեզ համար էլ շատ կարևոր է չխանգարել նրանց գործին, որովհետև, կարծում եմ, իրենք հիմա շատ կարևոր նպատակի ու հարցի շուրջ են համախմբվել»,- ասում է Անդրեն:
Հունիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ:
Կրակոցներ թիկունքից. սպանության ձախողված փորձ Արտաշատում:
Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
2015թ. մայիսի 20-ին՝ ժամը 23:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձ Տերյան փողոցի 71 շենքի մուտքից գաղտնի հափշտակել է «Տռեկ Մառլին 6» տեսակի հեծանիվ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի՝ 379.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երեխաների թունավորման պատճառները, եղանակը։
Ռոբերտի հեղինակած գրաֆիտին կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր հատվածներում՝ Նորքի զանգվածներից մինչև Վերնիսաժի հարակից շինությունների պատերին: Նկարիչը դրանք անում է անձնական նախաձեռնութամբ, ոչ ոք նրան չի օգնում ու չի էլ խանգարում. «Կապ չունի՝ քաղաքի որ հատվածում եմ աշխատում, ուղղակի երևի կան թեմաներ, որոնք չեմ ուզենա ծայրամասերում նկարել, միայն նրա համար, որ հնարավորինս շատ թվով մարդիկ տեսնեն»:
Հունիսի 20-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
«Պոլիտեխնիկի համար ես շատ եմ ցավել: Պոլիետխնիկը սեպտեմբերից այսօր ընկած ժամանակահատվածում նախարարության կողմից ստացել է տարբեր խրախուսանքներ, որոնց դիմաց գովեստի խոսքեր չեմ լսել»:
Քիչ առաջ Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ՝ Պոլիտեխնիկում ընթացող ռեկտորի ընտրութուններին մասնակցելու եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Աջափնյակ վարչական շրջանի առանձնատներից մեկում` վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ»-ին:
Ազգային ժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդին «յաշիկով» ազատ շրջում է Երևանի փողոցներով, մասնավորապես, Պրոսպեկտով, փաստորեն, մի բան գիտեր, որ ասում էր:
Հունիսի 18-ին, երեկոյան, Երեւանում տեղացած անձրեւի, քամու եւ կայծակի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել:
Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Դժվարանում եմ ասել՝ ով էր մեղավոր, երկրորդ գծով էի գալիս, տաքսի մեքենան հետեւն էր, թարթիչը միացնելով, նայելով հայելու մեջ, շրջադարձ եմ փորձել կատարել, բախվեցինք:
Այսօր Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (ԵՊՃՀ) ռեկտորի ընտրություններ են: Թեկնածուներն են՝ ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
Հունիսի 19-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գրումրի քաղաքի Շչեդրինի և Ռեպինի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արթուր Ս.-ին: Վարորդը տղային տեղափոխել է հիվանդանոց:
Հունիսի 20-ին, ժամը 03.19-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: