Բաժիններ՝

Մարդու իրավունքների պաշտպանը հանրաքվեի հետ կապված զեկույց կհրապարակի՞

Նյութերը, որոնք նախատեսվել է հրապարակել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում, տեղ կգտնեն տարեկան զեկույցում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«2015թ. ընթացքում ես չեմ աշխատել: Այն, ինչ ձեռք է բերվել, ներդրվելու է»,- ասաց նա: Անդրադառնալով 2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ զեկույցի հրապարակմանը՝ նա նշեց, որ ուսումնասիրում են նախորդ ՄԻՊ-ի կողմից ուղարկված ահազանգերը.

«Այնպես որ, այս պահին ես արդյունքը կանխորոշող որևէ բան չեմ կարող ասել»: Նրա խոսքով՝ այս պահին օբյեկտիվորեն հնարավոր չէ ասել՝ զեկույց կլինի՞, թե՞ ոչ:

Անդրադառնալով Վարդգես Գասպարիի գործին՝ Արման Թաթոյանն ասաց, որ դիմել էր նաև Դատախազություն, սակայն դեռևս պատասխան չի ստացել.

«Քանի դեռ ես իրավասու մարմնից գնահատական չեմ ստացել, ես չեմ կարող գնահատականներ տալ»: Հարցին՝ եթե իրավասու մարմինն ասի՝ խախտումներ չեն եղել, ինքն է՞լ է նշելու, որ խախտում չի եղել, Արման Թաթոյանը պատասխանեց.

«Ո՛չ իհարկե, նման բան չկա: Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման իմաստը ո՞րն է: Եթե այդպես լինի, ապա ընդհանրապես անարդյունավետ կլինի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Ճիշտ է՝ իրականում այս ոլորտում օրենքով սահմանափակ են, բայց, այդունահանդերձ, կան օրենսդրական հնարավորություններ և լծակներ, օրինակ՝ խնդիրը վեր հանելու, բարձրացնելու, գնահատականներ հնչեցնելու:

Բայց քանի դեռ հարցը քննարկվում է, և ամեն ինչ՝ օրենքով սահմանված ժամկետներում, ես ինչպե՞ս կանխակալ գնահատականներ տամ»: Նա նշեց, որ մարդու իրրավունքների պաշտպանը քննություն չի կարող անել, բայց մի շարք հարցեր իրենց ուշադրության կենտրոնում են: Նա շեշտեց, որ օրենքի պահանջն է՝ չես կարող գնահատական հնչեցնել, քանի դեռ պետական մարմինը չի պարզաբանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս