
Տուն էին գալիս. վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներից 2-ը եղբայրներ են. news.am

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներ Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են. 30-ամյա Ռուսլանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ռոմանն այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, վիճակը ծանր է:
«Ռուսլանն ու Ռոմանը մոտ 20 օր առաջ էին աշխատանքի ընդունվել զորամասում, իրենց երրորդ եղբայրն էլ էր նույն զորամասում աշխատում: Երեկ էլ տուն գալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սիսի գյուղապետ Արմեն Եղյանը, որի համագյուղացիներն են վթարի ենթարկված եղբայրները:
Գյուղապետի խոսքով՝ Հարությունյանները աղքատ ընտանիքից են:
Մանրամասներն` այստեղ