
Սողանք Կապան քաղաքում

Մարտի 10-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բակում՝ տնամերձ հողամասում, ակտիվացել է սողանքային երևույթ:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ս. Ս.-ին պատկանող հողատարածքում տեղի է ունեցել հողաշերտի զանգվածի սահք (սողանք), ինչի հետևանքով առաջացել են 40 սմ խորությամբ, 10 սմ լայնությամբ և 100 մ երկարությամբ ճաքեր: