
Երկու օր չի գործելու 1-85-ը

Երեւան Ջուր ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, ընկերության 1-85 հեռախոսային կենտրոնը չի գործելու ս.թ. մարտի 12-ին ժամը 14.00-ից մինչեւ մարտի 14-ը ժամը 8.00-ն: Արտակարգ պատահարների պարագայում հասանելի է լինելու հեռախոսային կենտրոնի հետեւյալ՝ 055.95 51 19 բջջային հեռախոսահամարը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: