
Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Մարտի 11-ի գիշերը, 12-13-ը, մարտի 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, մարտի 14-ի ցերեկը, մարտի 15-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 14-ի ցերեկը, մարտի 15-ին կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 11-ի գիշերը, մարտի 12-13-ը, մարտի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 11-ի օրվա երկրոդ կեսին հնարավոր է կարճատև անձրև,մարտի 14-ի ցերեկը, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.60C