Բաժիններ՝

Մանրամասներ` չարորակ ուռուցք ունեցող դերասան Անդրեյ Գայդուլյանի առողջական վիճակի մասին

Քաղցկեղով հիվանդ 31-ամյա դերասան, ռուսական «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանը, ում հիվանդության մասին հայտնի էր դարձել մի քանի ամիս առաջ, սկսել է ապաքինվել:

Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, այն բանից հետո, ինչ Անդրեյը վերադարձել է Գերմանիայից Մոսկվա, անալիզներ է հանձնել, որպեսզի բժիշկները կարողանան հասկանալ, թե որքան է փոխվել նրա վիճակը: Դատելով բժշկական հետազոտության արդյունքներից՝ դերասանի մոտ նկատվել է հիվանդության ախտանիշների նվազում:
Գերմանիայում Գալյդուլյանը բուժման կուրս է անցնում, որը ներառում է քիմիաթերապիայի մի քանի կուրս, ինչպես առաջատար եվրոպացի մասնագետների խորհրդատվություններ:

Մոսկվայում անցկացված հետազոտությունը պետք է ցույց տա, թե ինչպես է օրգանիզմը տարել ծանր բուժումը, ինչպես նաև պայքարի տեմպերը:

«Անալիզների արդյունքները գերազանցել են սպասելիքները, քիմիաթերապիայի կուրսին օրգանիզմը բացասաբար չի արձագանքել»,- մեկնաբանել է բժշկական շրջանակներում աղբյուրը:

Իր հերթին, դերասանի պաշտոնական ներկայացուցիչները LifeNews-ի հետ զրույցում հաստատել էին, որ դերասանի վիճակը լրջորեն բարելավվել է ու նա ներկայում հանգստանում է հանգստավայրերից մեկում:

Հիշեցնենք, որ 2015թ. հուլիսի 20-ին 31-ամյա դերասանը 31-ամյա դերասանը տեղափոխվել էր Մոսկվայի ուռուցքաբանական կենտրոն խոսքի ու շնչառական խնդիրների պատճառով:

Նրա մոտ հայտնաբերվել էր երկրորդ աստիճանի ուռուցք:
Ուռուցքի նմուշների անալիզը ցույց էր տվել, որ այն չարորակ է: Դերասանին քիմիաթերապիա էր նշանակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս