«Ես ընդհանրապես դեմ եմ բախումներին, որովհետև բոլորն էլ մեր ժողովուրդն են՝ երկու կողմն էլ, բոլորը խոսում են հայոց լեզվով: Ընդհարումների դեմ եմ, որևիցե մեկի քթից արյուն գալուն դեմ եմ: Ես բանակցությունների կողմնակից եմ, որ նստեն, հասկանան, բանակցեն իրար հետ: Սա է կարևորը: Եվ այդ բիբիններին էլ, երբ Ազգային ժողով են հրավիրում, Ազգային ժողովը և մեր պետությունն այնքան հզոր լինեն, որ նմանատիպ մարդիկ ոչ թե մեզ արհամարհեն…
Անցած մեկ տարում հայաստանցի սպառողը արդեն իսկ այդ գործոնների փոխհատուցման համար վճարել է 14 միլիարդ դրամ: 2014-ին սահմանված սակագնի պահպանման դեպքում այդ փոխհատուցումը կշարունակվի:
Գտնելով, որ սակագնի որևէ բարձրացում հիմնավորված չէ, ՀՀ Կառավարությունից և Նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը և անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն:
Հունիսի 25-ին, ժամը 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրացական Airzena-Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29-ից կվերսկսի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի կանոնավոր չվերթերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ:
Բաղրամյան պողոտայում քիչ առաջ ակտիվիստներից մեկը՝ դիմելով ռուսական այն լրատվամիջոցներին, որոնք ապատեղեկատվություն են տարածում Երևանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ասաց, որ իրենց ակցիաները խաղաղ են և իրենք որևէ բռնության կոչ չեն անում: Նա հորդորեց նրանց ճիշտ տեղեկատվություն տարածել՝ ասելով. «Մենք Մայդան չենք ուզում, մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ պաշտպանելով մեր իրավունքները»:
Հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
«Հարգելի հայրենակիցներ, եթե դուք անտարբեր չեք ձեր ապագայի նկատմամբ, ապա անպայման մասնակցեք առցանց ստորագրահավաքին, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ: Ստորագրելու համար բավական է սեղմել «Հավանել» կոճակը: Բացի այդ հնարավորության դեպում տարածեք կայքի հղումը սեղմելով «Կիսվել» կոճակը»,- նշվում է կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ուժգին քամու և անձրևի պարագայում անգամ՝ Բաղրամյան պողոտան մարդաշատ է:
Րոպեներ առաջ ուժգին քամին թղթի պես պոկեց եւ ներքեւ նետեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տանիքի մի մասը:
Հունիսի 23-ին ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 6-ամյա աղջիկ:
«Կառավարությունը բացարձակ գաղափար չունի այստեղի տրամադրությունների մասին, իրեն թվում է՝ այստեղ հավաքվել են նրանք, ովքեր 2 հազար դրամ էին ուզում երկու ամսվա համար: Խորը մոլորության մեջ է, այստեղ բոլորովին այլ մարդիկ են հավաքվել, սա 7 դրամի խնդիր չէ, կառավարությունը պատկերացում չունի այդ մասին»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած այն հայտարարության մասին, թե Էլեկտրաէերգիայի սակագնի բարձրացման մասին օրենքը չի փոփոխվելու, նման տեսակետ հայտնեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ վարչապետը նաև անապահով ընտանիքներին աջակցելու նախագիծ է ներայացրել՝ օրենքը մեղմելու նպատակով:
«Ժառանգությունը» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված քաղաքացիական շարժմանը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների եւ լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքներն ու հալածանքները, որոնց հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արդեն երրորդ օրն է՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ցուցարարները Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով չեղարկել ՀԾԿՀ որոշումը:
«Ես չգիտեմ՝ արդյոք կառավարության համապատասխան որոշում կա՞, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ոստիկանական համազգեստը: Թևկապ ես էլ կարող եմ կպցնել, Դուք էլ: Ի՞նչ ասել է՝ թևկապ էին կպցրել»:
Ամերիկահայ մի բարերար, որը չի ցանկացել նշել իր անունը, այսօր՝ հունիսի 25-ին, մեքենայով պիցցաներ ու ֆրեշներ է ուղարկել Բաղրամյան պողոտայում 3-րդ օրն անընդմեջ նստացույց անող ակտիվիստներին:
«Կարին» համույթի ղեկավար, պարուսույց Գագիկ Գինոսյանը կարծում է՝ յուրաքանչյուր հայ պետք է հիմա լինի միշտ այնտեղ, որտեղ հայը խնդիր ու ցավ ունի:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային միացած աշտարակցի երիտասարդները սկզբում հավաքվել են Աշտարակի հրապարակում, որտեղից պաստառներով ուղևորվել են Ն. Սիսակյան փողոց և կրկին բարձրացել հրապարակ:
Քիչ առաջ Բաղրամյան փողոցում, երբ երիտասարդները շարունակում էին երգել, ցուցարարներից մեկ տեղեկացրեց, որ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
«Տեսնելով, թե ինչպիսի գրագետ, քաղաքավարի և ինչ մթոնլորտ է տիրում, դա ուղղակի որպես հայ մարդ շատ ուրախացնում է»:
«Ես մեծ հավատ ունեմ Հայաստանի պայծառ ապագային և, կարծում եմ, որ սերունդը՝ իր յուրաքանչյուր դրսևորումով դա չի կարղ մեր կողմից ընկալվել ժողովրդից առանցձված բաժին: Իմ մոտեցումն է, որ այն քայլերը, որ արվում են, պետք է լինի հստակ օրենքի շրջանակներում»:
Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է:
Երեկ Բաղրամյան պողոտայում նստացույց անող ակտիվիստներին միացել էին մի շարք մտավորականներ, շոուբիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում` Արա Գևորգյանը, Հովհաննես Ազոյանը, Հայկ Մարությանը և այլք:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի այս օրերին ամենակարևոր հարցը իրար հասկանալն է:
«Ես նման մեխանիզմ չգիտեմ, որ այդ որոշումը կարելի է չեղարկել: Բացի դրանից, եթե անգամ չեղարկվի, պետք է լինի համապատասխան միջոցներ՝ կոմպենսացնելու այն վնասները, որոնք եղել են այս ժամանակահատվածում: Այդ միջոցները կառավարութունն այսօր չունի»:
րանց կողքին մեր տղաները չեն կարող տղամարդ չդառնալ:
Եթե պետությունը որոշում է ընդունել, որ թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ այդ որոշումը օդից վերցվել և ընդունվել է: Մասնագետներ կան, կներկայացնեն Ձեզ մանրամասն, թե ինչու է կայացվել այդ որոշումը, և թե ինչու է անհրաժեշտ այդ որոշումը Հայաստանի Հանրապետության համար:
«Եկել եմ, որ հանկարծ ջուր ցանեն, ես կանգնեմ-հովանամ, էս շորս էլ էնքան ջուր է քաշում։ Եթե պիտի հովացնեն, շնորհակալ կլինենք` կարևորը էդ ջրի գինն իրենք են մուծում»:
Լուսանկարներ՝ Բաղրամյան պողոտայից: