Հունիսի 25-27-ին շրջանների զգալի մասում, 28-29-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից վրդովված է, ինչպես շարքային քաղաքացիները:
«Ինձ համար ցավալի է մայրաքաղաքում քաղաքացիների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումները: Գյումրիում երեկ` հունիսի 23-ին, ունեինք ձերբակալվածներ, ովքեր ազատ արձակվեցին: Իրավիճակը գտնվում է իրավապահների տիրույթում և ես հուսով եմ, որ այն արագ կպարզաբանվի` առանց հետևանքների»:
«Իմ բյուջեի վրա ամեն ինչ ազդում է: Առաջ ամաչում էի այս մասին բարձրաձայն ասել, բայց հիմա փաստն էն է, որ ես էլ եմ էն մարդկանց թվին պատկանում, ով կարող է գրպանում վերջին 1000 դրամն ունենալ ու չիմանալ՝ վաղը ժամանակին կստանա՞ աշխատավարձը, թե՞ ոչ»:
Այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:
Կալանավայրում գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը 1 ժամ առաջ դադարեցրել են հացադուլը: 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանց վիճակն այժմ գնահատվում է բավարար:
168.am-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանը առավոտյան ժամը 12-ից հացադուլ է հայտարարել:
«Առաջին հերթին ժողովրդի համար եմ դեմ, որովհետեւ եթե ես կարողանում եմ վճարել ավել, դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինեմ: Իսկ, առհասարակ, այնքան բան կա, որին ես դեմ եմ, որ եթե ես մի օր դուրս գամ անարդարության դեմ պայքարելու, ես ուղղակի հետ չեմ վերադառնա»:
Հեղինակավոր The New York Times ամսագրի Lens ֆոտոբլոգում ամեն օր ընտրում են օրվա լուսանկար՝ հաշվի առնելով լուսանկարի հետաքրքրությունը, բացառիկությունը և արդիականությունը: Այս անգամ բլոգերները, որպես օրվա լուսանկար՝ ընտրել էին նկար Բաղրամյան 26-ում տեղի ունեցող իրադարձություններից:
168.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ՝ որչա՞փ տուգանք կկիրառվի, ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն դեռևս որոշումը ՀՖՖ չի ուղարկել: Հավանաբար, այն կլինի 10-օրյա ժամկետում: Բացի այդ, դա ժամանակատար գործընթաց է, քանի որ տուգանվող կողմը կարող է նաև բողոքարկել:
Մենք ցնցված ենք լրագրողների դեմ ոստիկանության կողմից գործածված բռնությունների աստիճանից: Որքան մենք ենք տեղյակ, լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների աստիճանն աննախադեպ է 2008 թվականի ընտրությունների ընթացքում ցուցաբերած բռնություններից ի վեր: Տասից ավելի լրագրող ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, տասից ավելի լրագրող ձերբակալվել են նույնիսկ իրենց մասնագիտական լրագրողական փաստաթղթերը ներկայացնելուց հետո, նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց լրագրողական մասնագիտությունը հաստատվել էր:
Մինչ Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ուղևորվել է Մոսկվա:
«Ի սկզբանե մենք էլ ենք դեմ եղել և բարձրաձայնել, որ նախագահի նստավայր երկխոսության չենք էլ բարձրանալու՝ դա կլինի 5 հոգանոց խմբով, թե ոչ: Իսկ թե ովքեր են երեկ այստեղ ղեկավարել՝ կապ չունի, քանի որ նախաձեռնող հիմնական կորիզը կամ ոստիկանությունում, կամ հիվանդանոցում կամ տանը հանգստանում էր: Այնպես որ՝ ամեն ինչ այստեղ նորմալ է անցել, հիմա մենք կազդուրվել ենք ու այստեղ ենք ու ամեն ինչ մեր վերահսկողությն տակ է»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ էին երեկ քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը և Armenia today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն ուղղորդում մարդկանց՝ չգնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:
ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ընթացիկ տարվա հունիսի 23-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գասպարյանը անձնական նախաձեռնությամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 9.00-23.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Գաջեգործների, Նոր Արեշի 7, 9, 11, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 48, 50 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հաշվի առնելով այն, որ շատ քաղաքացիներ աշխատանքային ժամերի պատճառով հնարավորություն չունեն մասնակցել նստացույցին՝ ամբողջ օրվա ընթացքում, կոչ է անում իրականացնել բողոքի այլ ակցիա։
«Երևանում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Եթե ի դեմս ամեն բողոքի տեսնեք «ԱՄՆ-ի ձեռքը», ապա ստացվում է վատ սև-սպիտակ ֆիլմ՝ տխուր ավարտով: Ցանկանում եմ ներողություն խնդրել Երևանի բնակիչներից ու ողջ Հայաստանից ռուսական ԶԼՄ-ների պարանոիկ հրապարակումների ու սյուժեների համար՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից քաղաքացիների արդարացի դժգոհության հետ»,-գրել է Դվորնիկովը Facebook-ի իր էջում:
«Հետաքրքրական է, որ հայկական տեղեկատվական տիրույթում այսպիսի դեպք առաջին անգամ է լինում, երբ հայկական հաքերային խումբը հարձակման է ենթարկում պետական կայքերը՝ ցուցաբերելով սոցիալական ակտիվիզմ։ Նրանք միշտ աշխատել են ընդդեմ թուրքական և ադրբեջանական ուղղության»,- հավելում է մասնագետը։
Ցուցարարները վերանվաճել են Բաղրամյան փողոցի սկզբնամասը՝ նախորդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ։ Այսօր՝ 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և երթով գնում միանալու Բաղրամյան փողոցում ակցիան շարունակող մասնակիցներին։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հայտնի օֆշորային գործի քննությունը:
Հունիսի 24-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երանի Մարգարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բաղրամյան պողոտայում երեկվանից հավաքված ցուցարարները մեծ անձրևանոցներ են տեղադրում փողոցի մեջտեղում: Այս պահին դեռևս 5 անձրևանոց կա Բաղրամյան պողոտայում: Դեռևս ոստիկանները չեն խոչընդոտում ցուցարարներին:
Նա տեղեկացրեց, որ ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանում կայունության դիրքերից: Ըստ նրա` ՀՀ-ում կոնֆլիկտներ չպետք է լինեն և Հայաստանը պետք է զարգանա կայուն պայմաններում:
«Այստեղ մնալը միանշանակ ճիշտ է, իհարկե, դա ներկայացնում են որպես իրավախախտում, բայց փաստը ցուց է տալիս այն, որ մենք ունենք այնպիսի հանձնաժողովներ, այնպիսի պաշտոնյաներ, որոնք առաց այդ պառալիզացման ոչ մի հարց չեն լուծում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ է ճիշտ Բաղրամյան պողոտայում մնալը:
Ավելի քան 5000 մարդ է դուրս եկել Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցներ, որոնք երկրորդ օրը շարունակ փակում են նախագահական պալատ տանող պողոտան, որը քաղաքի հիմնական փողոցներից է: Նրանց դիմաց կանգնած են ոստիկանները, հայտնում է Euronews-ը:
Հեղինակավոր The New York Times-ը ծավալուն հոդված է տպագրել Երևանյան վերջին իրադրաձությունների մասին՝ հոդվածում հրապարակելով Twitter-ում հայ օգտատերերի գրառումները, լուսանկարներն ու տեսագրությունները:
Այս պահին Բաղրամյան պողոտայում շատ քիչ թվով ոստիկաններ են մնացել: Բաղրամյան պողոտան վահաններով շղթայած ոստիկանները հեռացել են՝ փոխարենը երկաթե հարմարանքով փակել են փողոցը:
Անդրադառնալով Հունան Պողոսյանի այն մտավախությանը, թե ցուցարարներից ոմանց մոտ սառը զենք կա, Վ. Շուշանյանն ասաց, որ ինքը չի կարող բոլորին ստուգել, եթե իրենք նկատել են թող վերցնեն: