Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարեւոր դերակատարում ունի ԱԺ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է առանց միջադեպերի:
ggTaxi-ն ևս $50,000 դոլար է ստացել ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակություն և նորարարություններ մրցունակության համար» ծրագրի շրջանակում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները:
«ԱՄՆ-ում ևս առաջանում են այս կամ այն սակագնի բարձրացման հետ կապված խնդիրներ, սակայն դրանք այլ եղանակով են լուծում ստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն` անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության բարձրացրած շարժմանն ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Որոշ ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ վարեց ակտիվիստների հետ, որպեսզի նրանք բացեն Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկն ու Ֆրանսիայի հրապարակը և չխոչընդոտեն երթևեկությանը:
Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները կրկին փակել են Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկը։ Քաղաքի այդ հատված են շտապում ոստիկանական խմբերը` պարզելու խաչմերուկը փակելու պատճառները:
Դատարան է ուղարկվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Անորոշ է այն, թե ինչպես է իշխանությունը պատասխանելու բողոքի այս ալիքին: Ընդ որում, «պատասխան» ասելով` այս պարագայում չպետք է հասկանալ միայն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը կամ նվազեցման պահանջի մերժումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաք-պայքարը շարունակվում է: Ցուցարարների քանակն այսօր ավելի շատ է, քան նախորդ գիշեր:
Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում այսօր ի թիվս մի շարք կարևոր հարցերի `անդրադարձ է եղել նաև 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրմանը:
Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս աղքատության մասին հետազոտություն չունի, ինչը չի նշանակում, որ Ղարաբաղում աղքատություն չկա։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1985 թ. ծնված Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երևանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան և երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է և բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Բաղրամյան պողոտան դարձյալ մարդաշատ է:
Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Ակներ գյուղական թաղամասում խոտհունձի ակտիվ շրջան է: Գյուղի տղամարդկանց մեծ մասը խոտհարքներում է:
Անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:
Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:
Տուժողը, գնում կատարելով, դրամապանակը թողել է դրամարկղի մոտ, որը վերցրել է մեկ ուրիշ գնորդ։
Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը: Նրանք վազքով մոտենում են ոստիկանական արգելապատնեշին՝ մի քանի շարքով պատ կազմելով: Այնտեղ են բերվել նաև մի խումբ կարմիր բերետավորներ:
Ապրիլի 4-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ն և հայտնել է, որ իր ավտոտնակից գողություն է կատարվել:
Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական կուսակցությունները չգլխավորեցին այս շարժումը, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Որովհետև մենք թույլ չտվեցինք, որ քաղաքական ինչ-որ մի կառույց փորձի իրենով անել այն մաքուր նպատականերն ու գաղափարը, որոնք այսքան մարդ է հավաքել այստեղ, որովհետև եթե նկատենք, վերջին տարիներին չի եղել այդպիսի մի դեպք, որ քաղաքական որևէ կուսակցություն կամ որևէ կառույց կարողանա այսպիսի բազմություն պահել ու այն էլ մաքուր նպատակով»:
Մինչ ցուցարաների մի մասը փակել է Մաշտոցի պողոտան, Բաղրամյան պողոտայում ցուցարարները երգում-պարում են:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լրագրողների և ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց, որ եթե առաջիկա ժամերին Մաշտոցի պողոտան ցուցարարները չազատեն, ապա ոստիկանությունը դիմելու է կտրուկ քայլերի:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձոր քաղաքի խանութներից մեկից 800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ, որի հանգամանքների բացահայտմանն օգնել և նպաստել է տուժած բնակչուհին: