Բաժիններ՝

20-ամյա Հենրիկը զոհվել է վիրավոր ընկերներին դուրս բերելիս. զինվորի ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է. news.am

Արցախի պաշտպանության համար հակառակորդի դեմ մարտնչելիս զոհված կրտսեր սերժանտ 20-ամյա Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ծնողների հետ ապրիլի 2-ին էր խոսել. պատերազմի լուրն ստանալուց հետո անհանգստացած հորն ու մորը զանգել ասել էր, որ իր համար չանհանգստանան, ամեն ինչ լավ է. «Ասել էր՝ ինքն անվտանգ վայրում է, հակառակորդն ընդամենը մի քանի անգամ է կրակել ու արդեն խաղաղ է իրենց մոտ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հենրիկի մորաքրոջ տղան՝ Հրաչիկ Ավետյանը:

Ղարաբաղում ծառայող Հենրիկի համար ծնողները միշտ էլ անհանգստացել են, սակայն, ներքուստ միշտ հպարտացել իրենց միակ որդու՝ բանակում ունեցած հաջողություններով եւ հայրենասիրությամբ: Ղարաբաղում ծառայել երազող Հենրիկի երազանքն իրականացավ՝ մեկ տարի առաջ մեկնեց Արցախում ծառայության, բայց նրա մյուս երազանքներն ու նպատակները մնացին կիսատ… նա ընկավ մարտի դաշտում հերոսաբար՝ հակառակորդի արկակոծումից, երբ փորձում էր օգնել եւ դուրս բերել իր վիրավոր ընկերներին:

«Հենրիկը միշտ երազում էր, որ Ղարաբաղում ծառայի, ասում էր նենց բան եմ ուզում քաշել, որ Ղարաբաղ ընկնեմ: Մեծ ցավ է իր կորուստը, բայց ինչ արել է, մեր հայրենիքի համար է արել: Էսօր բոլորս էլ հպարտանում ենք իրենով, բոլորիս համար պատիվ է իր նման հարազատ ընկեր ունենալը, միշտ մնալու ա մեր հետ ու միշտ հիշելու ենք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչիկ Ավետյանը:

Մասիսում բնակվող զոհված զինծառայողի 3 հոգանոց ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում՝ հայրն ու մայրը առողջական խնդիրների պատճառով չեն կարողանում աշխատել, իսկ քույրը ԵՊՀ-ի ուսանողուհի է՝ չի կարողանում համատեղել դասերն ու ուսումը:

Հենրիկի ծնողները հույս ունեին, որ որդին բանակից զորացրվելուց հետո կվերադառնա եւ կիրագործի իր ու ծնողների կիսատ մնացած երազանքներն ու նպատակները. կկարողանան հպարտանալ իրենց որդու հաջողություններով: Ծանր պայմաններում ապրող ընտանիքի հույսը իրենց միակ որդին էր՝ կաշխատի, կկարողանան իրենց վարկերն ու պարտքերը փակել, ուրախանալ թոռնիկներով, սակայն ամեն ինչ կիսատ մնաց:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս