Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանում պատրաստելու են հաղթանակի շուրջ 10 000 խորհրդանշաններ

Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանում՝ Գյումրիի եւ Երեւանի կայազորների տարածքում, սկսվել է «Գեորգիեւյան ժապավեն» ռազմահայրենասիրական ակցիան:

Առաջին անգամ «Գեորգիեւյան ժապավեն» ակցիան հրամանատարության նախաձեռնությամբ ռազմակայանում անցկացվել է 2015 թվականին, երբ նշվում էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Հանդիսավոր միջոցառումների փորձերի ընթացքում զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին եւ տեղի բնակիչներին բաժանվել էր մոտավորապես հազար Գեորգիեւյան ժապավեն:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ անձնակազմի հետ աշխատանքի բաժնի մասնագետները ծրագրու մ են կազմակերպել շուրջ 10 հազար Գեորգիևյան ժապավենների՝ որպես տոնի, հիշողության եւ վետերանների նկատմամբ հարգանքի խորհրդանիշի տարածումը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցների աշակերտները, ուսուցիչները եւ ռուսական ռազմակայանի զինծառայողների ընտանիքների անդմները Գյումրիի եւ Երեւանի հասարակական վայրերում կանցկացնեն Գեորգիևյան ժապավենների տարածման ակցիաներ եւ լուսավորչական աշխատանք կկատարեն երիտասարդների շրջանում՝ պատմելով ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի խորհրդանշանների պատմության ու նշանակության մասին:

«Գեորգիեւյան ժապավեն» ակցիայի շրջանակներում ռուսական զորամիավորման անձնակազմի հետ աշխատանքի բաժնի մասնագետները նաեւ ակտիվ աշխատանք են կատարում վետերանների եւ զոհված խորհրդային զինվորների ընտանիքների անդամների հետ՝ հավաքելով ռազմաճակատային պատմություններ, նամակներ ու ցուցանմուշներ, որոնք արժանի տեղ կզբաղեցնեն Գյումրիում զորամասի թանգարանում: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության օրերին թանգարանի աշխատակիցները կանցկացնեն «Մեր հաղթանակը» ցուցահանդեսը, որին կհրավիրվեն պատերազմի վետերանները եւ ռուսական ռազմակայանի հյուրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս