Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը ստացել է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով ներկայացված գանգատը

2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:

Նշենք, որ գանգատը հիմնավորվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով: ՄԻԵԿ 2-րդ և 3-րդ հոդվածների մասով դիմողը նշել է, որ որդին զրկված է եղել պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ, կրելով ֆիզիկական տառապանքներ, մահացել է: Ժամանակին և պատշաճ բժկական օգնություն ստանալու դեպքում, բացի նրանից, որ կմեղմվեին ֆիզիկական տառապանքները, կնվազեր նաև մահվան ելքի հավանականությունը:

ՄԻԵԿ 3-րդ և 13-րդ հոդվածներիի իմաստով պետության կողմից արդյունավետ քննություն չի իրականացվել՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքների բերումով է Հայկ Խաչատրյանը իր երկու ծառայակիցների հետ միասին եղանակային ցուրտ պայմաններում իրականացրել 16-ժամյա անընդմեջ պարեկային ծառայություն, որն էլ հյուծել և պատճառ է դարձել վերջինիս մոտ հիվանդության զարգացման: Հիշյալ հանգամանքների շուրջ քննություն իրականացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տուժող կողմի պահանջներն անտեսվել են:

Ավելին՝ տուժող կողմը քրեական գործի շրջանակներում իրականացված նախաքննության նյութերին ծանոթանալու առաջին պահից դիրքորոշում է հայտնել այն մասին, որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից և պահանջել է վերջիններիս մեղադրանք առաջադրել ոչ թե ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1-ին մասով, այլ՝ համապատասխանաբար՝ նույն հոդվածի 2-րդ մասով և 130-րդ հոդվածի (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:

ՀՀ Զինվորական դատախազությունը սրանով փորձել է  ազատել մեղադրյալներին քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ զինվորական հոսպիտալի աշխատակիցներին ընդհանրապես մեղադրանք չի առաջադրվել:

Նույն նպատակով ավելի ուշ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայկ Խաչատրյանի հայրը՝ Մովսես Խաչատրյանը զրկվեց տուժողի իրավահաջորդի՝ իր կարգավիճակից, որով փորձ կատարվեց բացառել մեղադրյալների կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և Հ. Խաչատրյանի մահվան միջև կապը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս