Վթար Երևան – Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ում

Նոյեմբերի 10-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-1 Երևան – Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ում բախվել են «BMW» մակնիշի 21 AS 121 պետհամարանիշի (վարորդ ՝ Ե. Ա. 1972 թ. ծնվ.) և «LEXSUS» մակնիշի 10 VO 505պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1979 թ. ծնվ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW ավտոմեքենայի ուղևոր Ս. Ա.-ը 1954 թ. ծնվ. հոսպիտալացվել է Թալինիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ – փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել են գազի բալոների փակաները:

Տեսանյութեր

Լրահոս