Իրանցիները պիստակենու տնկադաշտեր են բուծում Վրաստանի արևելքում
Իրանցի գործարարները պիստակենու տնկադաշտեր են գցում Սագարեջոյի շրջանի Իորմուգանլո գյուղում (Կախեթի տարածաշրջան):
TR Georgia Project 2 եւ Aric Group ընկերությունները Վրաստանում աշխատում են տարբեր ուղղություններով. դրանք աճեցրել են մրգատու այգիներ եւ տնկել խաղողի այգի ու պիստակենու տնկադաշտեր: Հետագայում ծրագրվում է առանձնահատուկ ուշադրություն նվիրել պիստակենու բուծմանը, քանի որ այն նոր մշակաբույս է Վրաստանի համար:
«Պիստակենին՝ ընկուզազգիներին պատկանող մշակաբույսը, աստիճանաբար ավելի ու ավելի է մեծ ժողովրդականություն ձեռք բերում: Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում դրա ադապտացումն իրականացվի պրոֆեսիոնալ մակարդակով, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ լինի»,- ասել է փոխնախարար Դավիթաշվիլին:
Մոտ ապագայում TR Georgia Project 2 եւ Aric Group ընկերությունները ծրագրում են տնտեսության տարածքում կառուցել պնդուկի եւ պիստակի վերամշակման գործարան: Արտադրանքը նրանք կվաճառեն տեղական շուկայում եւ կարտահանեն արտասահման: