Պայթյուններ Թաիլանդում, կա զոհ և վիրավորներ

Թաիլանդի հարավում 2 պայթյունի հետևանքով սպանվել է 1 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է:
Պայթյունները տեղի են ունեցել երեկ ուշ երեկոյան Պատտանի զբոսաշրջային քաղաքում:

Առաջին պայթյունը որոտացել է հյուրանոցներից մեկի ավտոկայանատեղիում, ընդ որում, ոչ ոք չի տուժել, հայտնում է տեղի ոստիկանությունը:

«Երկրորդ անգամ պայթել է բեռնատար, որը կայանված է եղել հյուրանոցի մուտքի մոտ` կարաոկե բարի մոտ: Դրա հետևանքով սպանվել է 1 մարդ, 30-ը վիրավորվել է»,- Reuters-ը մեջբերել է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031