Բաժիններ՝

Ավտովթար Վեդիում. կան տուժածներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 24-ին, ժամը 02.14-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ռալին» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են տրակտոր (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Golf» մակնիշի 34 FF 376 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 2000 թ. ծնված Ն. և 2005 թ. ծնված Վ. Վ.-երը հոսպիտալացվել են Վեդի քաղաքի ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի և Վ. Վ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն. Վ-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս