Բաժիններ՝

Հայ­-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, Աղեկյանի հետվերադարձը կազմակերպվել է օգոստոսի 23-­ին` Երևանի ժամանակով 18:00­-ին:

«Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,­- ասաց Կապրիելյանը:

Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայ­ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7­-ին: Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս