Ճանապարհորդությունների մասին հայտնի հանդեսը կազմել է աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշը

Ճանապարհորդությունների մասին պատմող աշխարհի խոշորագույն հանդեսը՝ Travel+Leisure-ը, կազմել է աշխարհի լավագույն քաղաքների թոփ-15-ը: Վարկանիշը հրապարակվել է հրատարակության կայքում:

Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Թոփ-15-ում տեղ են գտել նաեւ Ֆլորենցիան (Իտալիա), Լուանգփհաբանգը (Լաոս), Կիոտոն (Ճապոնիա), Նոր Օռլեանը (ԱՄՆ), Բարսելոնը (Իսպանիա), Սավաննան (ԱՄՆ), Քեյփթաունը (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Հռոմը (Իտալիա), Բեյրութը (Լիբանան), Սիեմրեապը (Կամբոջա), Բանգկոկը (Թաիլանդ) եւ Կուսկոն (Պերու):

Նշվում Է, որ վարկանիշը կազմվել է հրատարակության ընթերցողների ընդգրկուն հարցման հիման վրա:

Travel+Leisure-ն առավել մեծ ժողովրդականություն վայելող հանդեսն է համարվում աշխարհի ճանապարհորդների շրջանում: Նրա բոլոր տարածաշրջանային տարբերակների տպաքանակը կազմում է 5 միլիոն օրինակ:

Տեսանյութեր

Լրահոս