Գերմանիայի կառավարությունը հորդորում է բնակիչներին ջրի և ուտելիքի պաշար հավաքել
Սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ Գերմանիայի կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ջրի եւ պարենի պաշար տնտեսել երկրում արտակարգ դրության ստեղծվելու դեպքում, տեղեկացնում է BBC-ն:
Ընդդիմադիր կուսակցություններից Բունդեսթագի մի քանի պատգամավորներ հայտարարում են, որ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը, որն օգոստոսի 24-ին կքննարկի նախարարների կաբինետը, ոչ այլ ինչ է, քան բնակչության ահաբեկում:
Գերմանիայի բնակիչներին խորհուրդ է տրվում պարենի պաշար տեսնել, որը բավականացնի 10 օր: Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ աղետի դեպքում մարդիկ կարող են կտրված լինել փրկության ծառայություններից: Ջրի պաշարները պետք է բավականացնեն առնվազն հինգ օր՝ օրական երկուական լիտր մեկ մարդու հաշվով:
Frankfurter Allgemeine (FAZ) նորությունների ինտենետ-պորտալի համաձայն՝ քաղաքացիական պաշտպանության նոր հայեցակարգը շարադրված է 69-Էջանոց փաստաթղթում, որը մշակել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Լուսանկարը` Getty Images