Ադրբեջանի առողջապահության նախկին նախարարի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, հայտնել է նրա փաստաբան Թողրուլ Բաբաևը:

Բաբաևի խոսքով` այդ տեղեկությունը Ինսանովի փաստաբաններին հայտնել են երեկ Ղարադաղի շրջանային դատախազությունից:
«Դեռ մեզ համար պարզ չէ, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը:

Դատախազության աշխատակիցները ներսում են, իսկ մեզ հրաման է տրված սպասել դրսում»,- ասել է նա:

Ինսանովը կալանավորվել է 2006թ. հոկտեմբերին: Նա մեղադրվում է պետական միջոցների յուրացման և պետական ակտիվների անօրինական սեփականաշնորհման մեջ
2007թ. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031