«Ընդդիմության միասնական շտաբը» տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, Կոտայքի մարզի Բուժական գյուղում նախապես ծրագրված քարոզչական հանդիպումը հետաձգվել է:
ՀՀ ԱԳՆ դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ուգանդայում և համատեղության կարգով Հարավայում Սուդանում ՌԴ դեսպանության միջոցով (նստավայրը՝ Ուգանդա) Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամների փաստաթղթերի տրամադրման և աճյունների տեղափոխման հետ կապված աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը, որի հետևանքով մահացել է Հայաստանի 8 քաղաքացի, եղել է ղեկին քնած վարորդը, այսօր հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար, քննչական դեպարտամենտի պետ Ալեքսանդր Սավենկովը։
Երբ վարչապետը տուն-ինտերնատի ամենատարեց բնակչից՝ 102-ամյա Անուշավան Եղիազարյանից, հետաքրքրվել է, թե նա ինչի կարիք ունի, վերջինս Հովիկ Աբրահամյանին է ցույց տվել իր լուսանկարը, որում ինքը 76 տարեկանում հեծանիվ է վարում և նշել, որ հաճույքով նորից հեծանիվ կվարեր: Կառավարության ղեկավարն էլ խոստացել է Անուշավան Եղիազարյանին հեծանիվ նվիրել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ուղևորների և թեթև վիրավորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից:
Նոյեմբերի 4-ին, ժամը 13.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու:
Նոյեմբերի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին, 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Ռազմիկ Պետրոսյանը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
Պատշաճ կարգով չի իրականացվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխման հարցը, ինչի հետևանքով դատապարտյալները դժգոհում են, որ նույնանման հանգամանքներում տարբերակված մոտեցում է ցուցաբերվում և օրենքը միատեսակ չի գործում:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 13, խարդախության և յուրացման` 4-ական, շորթման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: – See more at: http://www.police.am/news/view/%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D5%BE051115.html#sthash.MNnoRMvB.dpuf
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային:
Ստիպված եմ «տեռորիստներին» հիշեցնել, որ ՀՀ ՔՐ Օր-ի 315-րդ՝ «Պաշտոնեական անփութություն» հոդվածի համաձայն պաշտոնական անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը քրեորեն պատժելի արարք է որակվում և արժե ձեզ դատի տալ ու պահանջել բարոյական վնասի հատուցում այս մարդկանց անընդհատ ներվայնացնելու համար: Սթափվե՛ք, հերի՛ք է քաղաքացիների ներվերի հետ խաղաք ու վերջ տվեք այս անամոթ գործունեությանը:
Նոյեմբերի 3-ին Տուլայի շրջանում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 12-ը դեռևս կմնան Ուզլովայա քաղաքի հիվանդանոցում և Կիրեևսկի շրջանի բժշկական կենտրոնում:
«Քանի որ նախկին ԽՍՀՄ-ը չկա, առաջարկում ենք…»,- ասաց նա, ինչին արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Բա ինչի՞ ես տենց տխուր ասում՝ չկա»: «Դե ես հին մարդ եմ, պարոն վարչապետ»,- հետևեց Արմեն Եղիազարյանի պատասխանը:
Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ:
Նոյեմբերի 5-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղի 28-րդ փողոցի թիվ 22 հասցեում այրվում է տան տանիք:
Անահիտ Սողոմոնյանը ծնվել է 2009 թվականին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ասֆիքսիայով:
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատապարտված Արմեն Հովհաննիսյանը ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Արթուր Առաքելյանի խոսքով, ընկերությունը, որին պատկանում է վթարված ավտոբուսը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում: Նրա խոսքով՝ եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ ընկերությունը կամ որևէ այլ պաշտոնյա պետք է պատասխանավության ենթարկվի, ապա դա տեղի կունենա:
Նոյեմբերի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Վթարից զոհված Սուրեն Պետրոսյանի ընկերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պետրոսյանը 47 տարեկան էր, ունի 3 երեխա, երկու դուստր և մեկ որդի, որը սովորում է 6-րդ դասարանում:
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին առաջարկում է նոյեմբերի 10-ին, ժամը 11:00-ին արտահերթ նիստ գումարել:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված զինվորական 8 ավանների անշարժ գույքը հանձնել պաշտպանության նախարարությանը:
Երեկ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում գտնվող ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը 45 տարեկան էր: Նա ապրում էր Հարավ Արևմտյան թաղամասում, իսկ հայրական տունը գտնվում է Ներքին Շենգավիթում: Նա ունի երկու երեխա:
Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:
Ժամը 02:30-03:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Գեղակերտ գյուղում մտել են ամուսինների տուն, կապկպել նրանց, ծեծի ենթարկել ու սպառնալիքի տակ հափշտակել ոսկյա զարդեր, դրամ ու ռուսական ռուբլի և դիմել փախուստի:
ՀՀ կառավարության այսօրվա նիստից առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ռուսաստանից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հիշատակը:
Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 մլն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումն ավելացել է 2.7%-ով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և էներգետիկ ծառայությունների թանկացումով:
«Ընդամենն ասում են, որ վարորդը կոնտուզիա տարած է եղել: Թող նայեն, տեսնեն, թե ինչպես է եղել, որ այդ մարդը նստել է ղեկին»,- ասում է «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: