Թմրանյութերին առնչվող գործով Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել Վրաստանում

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` 1969 թվականին ծնված Հ.Ա.-ն։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

«Մեղադրյալի ժամանակավոր բնակության վայրի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են կոկաինի առանձնապես մեծ քանակություն, որը փաթեթավորված էր 6 փաթեթում՝ մինչև 150 գրամ», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031