Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը՝ 4.0 տոկոս

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի հունիսին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է -0.01 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 4.0 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի հրապարակած տեղեկության, 2025 թվականի հունիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ հիմնական գնաճի մակարդակը կազմել է 2.4 տոկոս, իսկ ծխախոտի բացառմամբ տարեկան հիմնական գնաճի մակարդակը` 2.2 տոկոս։

«Ամսական գնաճի մակարդակի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները. սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գները նվազել են 0.4 տոկոսով, ինչն արտացոլվել է ամսական գնաճի մեջ՝ -0.15 տոկոսային կետով։

Նշված ժամանակահատվածում գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝ բանջարեղեն և մրգեր (-8.4 տոկոս), շաքար, մուրաբա և այլ քաղցրավենիք (-0.9 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (-0.3 տոկոս)։

Տեսանյութեր

Լրահոս