
Բոլոր հիմքերը կան և անհրաժեշտ է լրջորեն զբաղվել իմփիչմենտի գործընթացով՝ բազում հայտարարությունների, ճեպազրույցների, «հարցուպատասխանների» և քննադատական ելույթների փոխարեն…Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Այսօր Հայաստանի ինքնիշխան պետականության Սահմանադրության 30-րդ տարելիցն է:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելով սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ինչպես նաև հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Օրվա խորհրդով, մեկ անգամ ևս վերընթերցեցի ՀՀ սահմանադրությունը՝ երկրի մայր օրենքը:
Գործող կառավարիչները 2018թ.-ից առ այսօր, տարբեր առիթներով ու պատճառներով, ոտնահարել, անտեսել կամ խտրական մոտեցման են ենթարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ, 28-րդ, 31-րդ, 41-րդ, 44-րդ, 51-րդ, 52-րդ, 63-րդ, 66-րդ, 71-րդ, 94-րդ, 123-րդ, 146-րդ, 164-րդ, 175-րդ, 191-րդ, 205-րդ հոդվածների պահանջները:
Թվարկվածը կարող է ոչ ամբողջական լինել, սակայն բխում են վերջին յոթ տարիների Հայաստանում տեղի ունեցած բազբաթիվ հակաիրավական գործողություններից՝ որոնց մենք ականատես ենք եղել:
Երկրում ստեղծված իրավիճակը շտկելու և պետականազրկումից զերծ մնալու համար, ՀՀ սահմանադրությունը տալիս է լեգիտիմ հնարավորություն՝ 115-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Բոլոր հիմքերը կան և անհրաժեշտ է լրջորեն զբաղվել իմփիչմենտի գործընթացով՝ բազում հայտարարությունների, ճեպազրույցների, «հարցուպատասխանների» և քննադատական ելույթների փոխարեն…»։