
Մեդվեդևը Մարկ Ռուտտեին խորհուրդ է տվել սովորել ռուսերեն. «Կարող է պետք գալ սիբիրյան ճամբարում»

Մեդվեդևը Մարկ Ռուտտեին խորհուրդ է տվել սովորել ռուսերեն. «Կարող է պետք գալ սիբիրյան ճամբարում»։ Այսպես է արձագանքել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հայտարարությանը The New York Times-ին տված հարցազրույցում, որում նա ասել էր, որ եթե Սի Ցզինպինը որոշի հարձակվել Թայվանի վրա, ապա նախ կզանգահարի Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը շեղի Եվրոպայի ուշադրությունը՝ հարձակվելով Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքի վրա։
«Գլխավոր քարտուղար Ռուտտեն ակնհայտորեն չափազանց շատ է կերել հոլոնդացիների սիրելի հալյուցինոգեն սունկը։ Նա դավադրություն է տեսնում Չինաստանի և Ռուսաստանի միջև Թայվանի դեմ, ապա՝ Ռուսաստանի հարձակում Եվրոպայի վրա։ Սակայն նա ճիշտ է մեկ բանում. նրան պետք է ռուսերեն սովորել։ Դա կարող է օգտակար լինել սիբիրյան ճամբարում», – գրել է Ռուսաստանի նախկին նախագահը Х-ում: