Փեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում. Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում։

Բայց ամենաազդեցիկը տարածվող այն նկարն է, որտեղ մի կողմում Իսրայելի մերձավոր դաշնակից Բաքվի բռնապետի հետ գրկախառնված Փեզեշքիանն է, իսկ մյուսում՝ իսրայելական վերջին ագրեսիայի նահատակների թարմ շիրիմները՝ «Թշնամուն գիրկն առնելը հողի գիրկն է ուղարկում բարեկամներին» գրառմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031