Թուրքիայում իշխող ուժի ընտրազանգվածի 17%-ն իրեն քեմալիստ է համարում

Թուրքիայում անցկացված սոցհետազոտությունը ցույց է տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ընտրողների 17․6%-ն իրեն քեմալիստ է համարում: Հասարակական ուսումնասիրությունների ինստիտուտի կատարած ուսումնասիրությունը բացահայտել է կուսակցությունների ընտրողների քաղաքական հայացքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԱԶԿ-ի ընտրողների 19․1%-ն իրեն համարում է իսլամական, 20․5%-ը՝ ազգայնական, 14․6%-ը՝ պահպանողական, իսկ 5․4%-ը՝ ծայրահեղ ազգայնական:

Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ՀԺԿ-CHP) ընտրողների 69․5%-ն իրեն քեմալիստ է համարում, 6․1%-ը՝ ազգայնական:

ԱԶԿ-ի կոալիցիոն դաշնակից «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ընտրողների 10.6%-ը քեմալիստ է, 40.2%-ը՝ ազգայնական, իսկ 32.1%-ը՝ ծայրահեղ ազգայնական:

Լավ (İYİ Parti) կուսակցության ընտրողների 48.8%-ն իրեն համարում է քեմալիստական հայացքների տեր։

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը քեմալիստ է, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

Այս տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարները դեռևս լայն տարածություն ունեն Թուրքիայի ներկայիս հասարակությունում։

Տեսանյութեր

Լրահոս