Բաժիններ՝

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՃապոնիայի հարավ-արևմուտքում Տոկարա կղզիների շղթայի մոտ հուլիսի 5-ին տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է Kyodo News-ը։Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ցունամիի վտանգ չի արձանագրվել։ Այնուամենայնիվ, գործակալությունը զգուշացրել է բնակիչներին՝ սպասվող ուժեղ ստորգետնյա ցնցումների պատճառով հնարավոր շինությունների փլուզման և սողանքների վտանգի մասին:

Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունն աճել է վերջին շաբաթներին։ Հունիսի 21-ից մինչ օրս Տոկարա կղզիներում և հարակից տարածքներում գրանցվել է ավելի քան 1000 ցնցում, որոնցից որոշների ուժգնությունը հասել է 5.5 մագնիտուդի։ 5.0 մագնիտուդով երկրաշարժեր են արձանագրվել նաև հուլիսի 1-ին և 3-ին։Տարածաշրջանի Ակուսեկի կղզուց արդեն տարհանվել է մոտ 12 բնակիչ։ Կղզու ընդհանուր բնակչությունը կազմում է 89 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս