Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով ու խցանումներով չփչացնելու համար: Ուժեղացված ծառայության ընթացքում ներողամտություն չի դրսևորվելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ, առաջին իսկ ճանապարհային ոստիկանին հանդիպելուց հետո ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ղեկից հեռացվելու է, ուղևորներին մեր ուժերով տեղափոխելու ենք իրենց բնակության վայր, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է ՃՈ հատուկ պահպանվող տարածք»:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են: Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին:
Անցնող տարին բուռն ու ծանրաբեռնված էր աշխատանքի առումով, և յուրահատուկ ու շրջադարձային՝ մեր երկրի ու մեր ժողովրդի պատմության տեսանկյունից: Ձեր ամենօրյա աշխատանքային գործունեությամբ դուք տարեգրում եք այդ պատմությունը, հրապարակայնացնում եք երկրի անցուդարձը, վեր հանում խութերը, շատ հաճախ նաև դեպի առաջ տանող ճանապարհներ ցույց տալիս:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ին Մյասնիկյան փողոցում` բենզալցակայանի տարածքում, նույն բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ տեղի ունեցած ավազակային հարձակումը, երկու անձ ձերբակալվել է:
arevelk.am-ը գրում է. «Օրերս Համացանցում տարածվեց ռետինե կոշիկներ կրող փոքրիկ աղջկա լուսանկարը, ով նվեր է ստանում ձմեռային տաք կոշիկներ և հուզված նայում է իր նոր կոշիկներին: Լուսանկարը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել, մասնավորապես շատերը Հայաստանի սոցիալական իրավիճակն էին մեջբերում, ինչի պատճառով փոքրիկը հայտնվել է այդ վիճակում: Մարդիկ ուզում էին իմանալ` ով է փոքրիկ աղջիկը, որ […]
Քաղաքապետարանը՝ կառավարության աջակցությամբ, 2-3 տարի առաջ մի քանի անգամ մրցույթ հայտարարեց այդ տարածքի համար: Ի վերջո, հայտնվեցին այն ներդրողները, որոնք պատրաստ էին այդտեղ գումար ներդնել, կառուցապատումը սկսել, բավարարել նաև այդ ընտանիքներին ու գոնե իրենց ծախսերը հետ բերել, բնակիչների հետո պայմանագրեր կնքեցին, դիմեցին կառավարություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց, որ աղետի գոտում որքան շենքեր փլուզվել են, նույն մակերեսով այս տարիների ընթացքում կառուցվել են:
Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը:
Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-40C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -100C-ից ցածր են եղել:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաեւ այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երեւան քաղաքի բնակիչները 1-80 եւ 0 8000 0 180 եւ մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Բոլորիս քաջ հայտնի է ամառային իրադարձությունները և թե ինչ տեղի ունեցավ, սակայն դրան այժմ չեմ անդրադառնա, բազմիցս խոսվել է այդ մասին:
Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոն:
Սպանություն բուքմեյքերական գրասենյակում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս հիմնականում իր օրն անցկացնում է ամուսնու` Ս. Օհանյանի աշխատասենյակի հարեւանությամբ գտնվող աշխատասենյակներից մեկում:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է արկ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 23-ին, երեկոյան ժամը 19-ին «Թուֆենկյան Խարբերդ» ռեստորանից դուրս էին գալիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Էդուարդ Շարմազանովը։ Պարզվում է՝ այդ օրը Մանկավարժական համալսարանում կայացել է նոր կազմով ՀՊՄՀ խորհրդի տարեվերջյան ընդլայնված նիստը, որի ժամանակ 5 տարի ժամկետով խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Գալուստ Սահակյանը:
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում աղմկոտ իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ օրերս մի դեպք է բացահայտվել, ըստ որի՝ «Կոշ» եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատվիրել եւ տեղափոխել Հայաստան:
Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 20/Ա հասցեում վիրավոր մարդ կա:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2016 թվականին լայն թափ կստանա ծառայողական բնակելի ֆոնդի շինարարությունը: Նոր բնակելի շենքեր կկառուցենք Երևանում, Գյումրիում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Ագարակում, Իջևանում, Մեհրաբում և Շահումյանի շրջանում:
Թմրամիջոցը թաքցրել էր կոշիկների կրունկներում:
Ոստիկանները հայտնաբերեցին տարեց կնոջ պայուսակը խլած և փախուստի դիմած կողոպտչին:
Ստորև ներկայացվում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու 2016 թ. եկեղեցական տոների և սրբոց հիշատակության օրերի ամփոփ ցանկը` ըստ Նոր տոմարի:
Ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հետազոտության ու դրա արդյունքների նկատմամբ անտարբերություն է տիրում, չնայած այդ ամենը լույս է սփռում մեր երկրի պատմության վրա: Ռաֆայել Մկրտչյանն ասում է, որ գիտական հանրությանը փոքր Սևանի առաջացման հստակ տարեթիվը հայտնի չէ, իսկ մեծ Սևանը սկզբնավորվել է 15 հազար տարի առաջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում ավազակությամբ ուրիշի գույք հափշտակելու և նույն գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: