
Հուզմունք առաջացրած լուսանկարում թուրք աղջնակ է

arevelk.am-ը գրում է. «Օրերս Համացանցում տարածվեց ռետինե կոշիկներ կրող փոքրիկ աղջկա լուսանկարը, ով նվեր է ստանում ձմեռային տաք կոշիկներ և հուզված նայում է իր նոր կոշիկներին: Լուսանկարը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել, մասնավորապես շատերը Հայաստանի սոցիալական իրավիճակն էին մեջբերում, ինչի պատճառով փոքրիկը հայտնվել է այդ վիճակում: Մարդիկ ուզում էին իմանալ` ով է փոքրիկ աղջիկը, որ մարզում է ապրում, ինչ սոցիալական պայմաններում է գտնվում, հայտնվեցին նրան օգնելու պատրաստկամներ:
Պարզվում է՝ լուսանկարը վերցրված է crazenews.com կայքից, որտեղ նշվում է թուրքական հասարակական մի կազմակերպության գործունեության մասին, որը օգնություն է բաժանում թուրք որբերի»: