Կառավարությունն աղետի գոտում 2016-17թթ. կլուծի բնակարանային բոլոր խնդիրները

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց, որ աղետի գոտում որքան շենքեր փլուզվել են, նույն մակերեսով այս տարիների ընթացքում կառուցվել են:

«Ամեն դեպքում 2017թ. պետության պարտավորություններն աղետի գոտու նկատմամբ ամբողջապես կավարտվեն: 2016թ. ամբողջապես կավարտվեն Գյումրու Ախուրյանի ու բոլոր քաղաքային բնակավայրերի խնդիրները, իսկ 2017թ. Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզի գյուղական բնակավայրերի խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն: Մոտ 287 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով արդեն իսկ միջոցներ են նախատեսվել 2016 թվականի պետական բյուջեով, իսկ մնացած 635 ընտանիքների բնակարանային խնդրի ամբողջական լուծումը նախատեսված է 2016-2017թթ. ընթացքում»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031