Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Միջազգային ասպարեզում լրիվ հակառակ գործընթացն է։ Հայաստանն ամեն տեղ մասնակցում է, պատրաստակամ է, ես էլ հիմարաբար աշխարհով մեկ ցույց եմ տալիս Հայաստանի դրական փորձը, թե բուհերում ամբիոններ ենք բացել, գրքեր ենք տպագրում և այլն, բայց նման որոշում կայացվեց։ Հիմա մեզ գրել են` ավելի մանրամասն ներկայացրեք ձեր փորձը, որ մենք երկրներին ցույց տանք, իրենք ընդօրինակեն, բայց պետք է գրեմ` կներեք, կառավարությունը որոշել է, որ էկոլոգիական կրթությունն ավելորդություն է։ Ինձ բացատրեցին, որ էկոլոգիան գիտություն չէ, ընդամենը գաղափարախոսություն է ու բոլորն էլ կարող են զբաղվել դրանով։ Այնպես որ՝ հիասթափությունը շատ մեծ է»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով:
Եթե առաջնային գծում տարբեր զինատեսակներից շարունակ խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ դիպուկահարային պատերազմը կրում է բացահայտ բնույթ, բնականաբար կորուստներն անխուսափելի են: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք այդ իրողության հետ և փնտրենք արդարացուցիչ պատճառներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 23-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Եկող տարի, չեմ կարծում, որ այս քանակի խաղող ունենանք, սա ռեկորդային էր վերջին 10 տարիների համար։ Ընդհանրապես արտակարգ բերք ունեինք, չեմ կարծում, որ մյուս տարի այս առատ բերքատվությունը կրկնվի։ Մյուս տարի կունենանք խաղողի միջին բերք։ Իսկ հունվարին կարտոֆիլի գինը մի փոքր կբարձրանա, որովհետև այս տարի բերքը քիչ էր»:
Իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Շմայսը, ամբոխահաճն արդեն կընկնի իր տարերքի մեջ. «Ինչպե՞ս թե կապ չունի` երկրում անպատժելիության մթնոլորտ է, կոռուպցիան հասել է ահռելի մասշտաբների, աղքատությունը, արտագաղթը» եւ այլն:
Իրականում, Հրաչյա Քոչար փողոցի վերջնամասում՝ մինչև Բարեկամության հրապարակ մուտք գործելը, տեղադրված 5.15.1՝ «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել միայն ուղիղ:
«ՊՆ-ից ազնիվ կվարվեն, եթե ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից իրենց մամլո քարտուղարի՝ ՀՀ ՊՆ լիազորությունների չափը չճանաչելու համար, պատասխանատվության ենթարկեն Արծրուն Հովհաննիսյանին եւ բացառեն այսուհետ ՊՆ աշխատակիցների կողմից նման սադրանքներ տարածելը»:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են SCANIA մակնիշի 344 OF 61 համարանիշի և Վազ 2104 մակնիշի 24 TT 212 համարանիշի ավտոմեքենաները:
Նոյեմբերի 25-ին «վնասազերծված» խմբի անդամների մի մասը հրաժարվում են ցուցմունքներ տալուց։ Մասնավորապես, աղջիկները՝ Ասյա Մկրտչյանն ու Մարինե Կատանյանը, որոնք առաջին բերման ենթարկվածներից էին, մինչ օրս ցուցմունք չեն տվել։ Պատճառն այն է, որ ԱԱԾ քննիչները չեն ներկայացնում ապացույցներ։ Այս մասին հայտնեց աղջիկների շահերը պաշտպանող փաստաբան Գիվի Հովհաննիսյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է «Ս.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վահան Շիրխանյանը խմբի կազմակերպիչներից չէ: Նա ընդամենը համագործակցել է՝ էքսպերտի կարգավիճակով, խորհուրդներ է տվել: Սակայն խմբի հետ փոխկապակցված բավականին թվով հայտնի մարդիկ կան, և իշխանությունը չգիտի, թե «իմանալ-չհայտնելու» հոդվածն ինչպես կիրառի:
«Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են վերը նշված վայրով: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ»,- գրել է նա:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 21 տարին լրացած անձ՝ ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ, նրա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, որի արդյունքում վերջինս հղիացել է և գտնվելով 14-15 շաբաթական հղիության շրջանում` դիմել է կանանց կոնսուլտացիայի բաժանմունք:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գլխի գագաթային շրջանի հրազենային վնասվածքի հետևանքով նոյեմբերի 28–ին մահացած 18-ամյա Գևորգ Խաչատրյանի հարազատներին արդեն մի քանի օր է` ինչ-որ կին է այցելում և ներկայանում իբրև Գայանե Սարգսյան, ասում, որ աշխատում է զորամասերից մեկում, ճանաչում է Գևորգին և նրան ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կապիտան Մհեր Ոսկանյանին և շարքային Հարութ Մուրադյանին:
Փախուստի մեջ գտնվող բնակարանագողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը արհեստական բեղմնավորման եղանակով զավակ ունենալու տարածված խնդրի նկատմամբ:
Դեկտեմբեր 22-ին, ժամը 21.30-ից մինչեւ 22-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա:
Միջնադարյան Եկեղեցին դեմ էր գիտությանը և մահվան էր դատապարտում քիմիկոսներին, աստղագետներին: Ո՞րն է քրիստոնեության այսօրվա մոտեցումը:
«Ընթացքում ես ինչքան աշխատեցի՝ չկպնեմ էդ ատրճանակին, համենայն դեպս, ոնց որ ասած՝ բութ մատս կպավ այդ ատրճանակին, և փորձաքննության պատասխանները դա տվել են, որ ատրճանակի վրա գոյություն ունի մի մատնահետք, դա իմ բութ մատնահետքն է: Դե ես, բնական է՝ գերբնական ուժով բութ մատով այդ ատրճանակը կարում եմ վերցնեմ և գործողություններ կատարեմ երևի»: Ամբաստանյալն ասաց, որ մինչև հիմա հիշում է այդ աշխատակցի դեմքը, ով իր գոտկատեղին է դրել այն:
Դեկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 38328 քաղաքացի:
Որքանով որ գիտեմ, սատանայապաշտությունն իրենից ներկայացնում է հրաժարում Աստծուց եւ երկրպագություն սատանային, անելով այն բոլոր բաները, որոնք արգելել է Աստված եւ չանելով այն բաները, որոնք Աստված թելադրել է: Սա սատանայապաշտության հիմնական գաղափարախոսությունն է եւ սատանայապաշտների բոլոր սիմվոլներն էլ շրջված են. Աստվածաշունչը կարդալ հետեւից, խաչը դնել գլխիվայր: Սատանայապաշտության հիմնական ծիսակատարություններից է նաեւ սեւ պատարագը: Այն շրջված պատարագն է, նաեւ զոհաբերությունը. այդ թվում մարդկային եւ մանկահասակ երեխաների ու անմեղ մարդկանց:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը։
Ծուլուկիձե 2-րդ նրբանցք 3-րդ տուն: Սա գյումրեցի Կասեմյանների նոր հասցեն է: 27 տարի տնակում ապրող ընտանիքը Բնակարանի գնման վկայագրով տանտեր է դարձել:
«Հիշում եմ՝ բանտարկության 28-րդ օրը, երբ մեր մարմինների վրա առողջ տեղ չէր մնացել, ամբողջությամբ պատված էր կապտուկներով, նրանք արգելում էին մեզ նստել, ինչն անհնար էր մեզ ենթարկած տանջանքներից հետո, իսկ նստած տեսնելու դեպքում՝ ևս մի բաժին ծեծն ապահոված էր, այդ պատճառով խուցի ընկերներով հերթով հերթապահում էինք դռան մոտ: Պատարեցի մի տղայի խնդրեցի, որ իմ տեղ հերթապահի: Այդ օրը առավոտյան ծեծկռտուքից հետո գիտակցությունս դեռ չէր վերականգնվել, չէի կարողանում կանգնել: Երիտասարդը փոխարինեց ինձ այդ օրը: Օրվա վերջում, սակայն, ինձ օգնության հասած երիտասարդին դաժանաբար ծեծեցին: Մեղքի զգացումը խեղդում էր ինձ… Մինչեւ այսօր, երբ հիշում եմ, սիրտս ճմլվում է…»:
Սրճեփ սարքերից գումար գողացողները հայտնաբերվեցին: