Դեկտեմբերի 26-ին, ժամը 06.49-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.51-ին Դոնի-Ռոստովի տարածաշրջանի Սալսկ-Պրոլետարսկ տեղական նշանակության ավտոճանապարհի 0.5 կմ-ին՝ Մանիչստրոյ գյուղի (բնակավայրի) մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-90C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -340C:
Ի՞նչ է նշանակում պատարագի ընթացքում հնչող «Պռօսխումէ» բառը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Պարոնյան փողոցի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին:
Գերմանիայի ինտերպոլի կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենում:
Սպանության հոդվածով առաջադրված մեղադրանքում Վաչե Սահակյանն իրեն մեղավոր չճանաչեց, Տիգրան Մանասերյանի և Հարություն Ալեքսանյանի մասով մեղադրանքն ընդունեց մասամբ` ասելով, որ նշվում է, թե դա կատարվել է մի խումբ անձանց կողմից, սակայն ինքը մենակ է եղել, իսկ բռնի գործողություններ կատարելով Հայկազ Բարսեղյանին քաշելու մեղադրանքը չընդունեց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
«Որքան ես գիտեմ, նրա հայրն էլ աղանդի անդամ է եղել՝ ամերիկյան մի աղանդի ներկայացուցիչ է: Եթե այդ ընտանիքում արդեն իսկ հակում է եղել դեպի ոչ քրիստոնեական կամ քրիստոնեական հերձվածներ, բնականաբար անցել է իրենց որդուն: Առհասարակ բոլոր աղանդների, այդ թվում սատանայապաշտների թիրախը երիտասարդներն են»:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է տնակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները՝ Վանաձորի եկեղեցու խորանից Սուրբ Սարգսի սրբապատկերի գողության հետքերով:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուղևորի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
Սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվածները խոստովանեցին:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:
Մինչդատական վարույթում անչափահասների իրավունքների պաշտպանությունը՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին և կիսում է կորտսյան ծանր վիշտը:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1947 թ. ծնված Աբով Բ.-ն, 1984 թ. ծնված Մեհրի Հ.-ն, 2002 թ. ծնված Լիլիթ Բ.-ն և 2004 թ. ծնված Մարիաննա Բ.-ն:
Մինչև հիմա օրենքը պարտադրում էր, որ մարդիկ ունենան լիցենզավորված շինարարներ, ինչը շինարարությունը թանկացնում էր մոտ 40%-ով, հիմա օրենսդրական փոփոխությունից հետո նրանք իրավունք կունենան տնտեսական եղանակով իրականացնել»:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որը ինչպես միշտ անհետևանք չի մնալու:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Նարեկ Կ.-ին:
Երևանի թիվ 38 մանկապարտեզի այսօրվա ամանորյա միջոցառման Ձմեռ պապը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր։ Նա Ձմեռ պապի հագուստով հայտնվեց հանդեսի վերջում, ողջունեց երեխաներին, հարցուփորձ արեց և մեծ պարկից սկսեց մեկ-մեկ նվերներ բաժանել բոլոր փոքրիկներին։
Այսպիսով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվում են 23 քրեական գործեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի խաչմերուկի գետնանցումից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սուրեն Կ.-ին և 1986 թ. ծնված, նախկինում դատված Սամվել Պ.-ին:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարվա սկզբից ՃՈ առջև խնդիր էր դրվել հատուկ աշխատանք տանել ճանապարհային երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ հայտնաբերելու համար, ինչպիսիք են՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, փոխարինված կամ կեղծված համարանիշերով տրանսպորտային միջոցներ վարելը և հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի աշխատասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը։
Դեկտեմբերի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 13-ին, Մեղրիի սահմանային անցակետից Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի, 1991 թ. ծնված Նիկջուի Շ.-ն:
Իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք կանգնած: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այստեղ պարբերաբար մուսուլմանական երկրներից ներգաղթյալներ են գալիս: