«Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի այդ տանջված ընտանիքը, որն ապագա տարիների ընթացքում, իրոք, լինելու է սգի մեջ, անմեղ զոհ է ուզում, այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում, իրոք, պետք է բացահայտվի»:
Ոստիկանության Անիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Ռոբերտ Վարազդատի Մանուկյանը, որը հունվարի 18-ին տնից դուրս է եկել և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարազատները մինչ օրս տեղեկություն չունեն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետությունում ձյան տեղումները դադարել են:
Հունվարի 25-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 34 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակից ծուխ է նկատվում:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականցվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։
Դաբաղը տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, և այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Մարդիկ դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։
Դոլմամա ռեստորանից մոտ 20 մետր ներքև դեպի Սախարովի հրապարակ, գտնվում է հանրահայտ գինեգործներ Թաիրովների շենքը:
Հունվարի 25-ին, ժամը 10.14-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Իսահակյան փողոցի թիվ 4 Բ շենքի բնակարաններից մեկի բնակիչ:
Հայաստանում եղանակը կրկին կսկսի տաքանալ հունվարի 29-ից: ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի կանխատեսումների վրա հիմնվելով այս տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում փոխանցել է կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ։
Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված (ինֆարկտ) է ստացել:
1-ին և 2-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստը, իսկ 3-րդ և յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում նպաստի՝ ուղղակի վճարվող գումարն այսուհետ կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանն ազատ է արձակվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի անունից բազմաթիվ անգամ դիմել եմ Ձեզ՝ ահազանգելով ալիևյան կլանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կաշառվածության մասին, սակայն իմ նամակները տարօրինակ կերպով հայտնվել են տիկին Բոկովայի սեղանին:
Նախորդ տարի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Սրբուհի Այվազյանը ևս ազատ կարձակվի: Նրա պաշտպան Սանվել Ջաղինյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել դատարան:
ՀՀ ԱԱԾ-ում քննվող «հանցավոր խմբի» գործով կալանավորված Հրանտ և Հայկ Վարդանյաններն ազատ կարձակվեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ նրանց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:
Փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, որով պարտավորեցվել էր արգելանքից ազատել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և խիստ ցածր տեսանելիության պատճառով հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, դժվարանցանելի են Արթիկ-Ալագյազ, Արագած-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Մարալիկ, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները, Սպիտակի ոլորանները, Ջաջուռի լեռնանցքը:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր ազատ կարձակվի «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը:
Ծննդկան Մերի Մարգարյանի գործով կասկածյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել: Վերջինիս հետ քննչական գործողություն չի կատարվել առողջական վիճակի պատճառով:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:
Նախօրեին Տավուշի մարզում ավազակային հարձակում է տեղի ունեցել՝ մահվան ելքով: Կայքի տեղեկություններով՝ հարձակման զոհ են դարձել տարեց մի տղամարդ և վերջինս 59-ամյա որդին:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում:
Ս.թ. հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի Glendale Memorial հիվանդանոցում ենթարկվել է աղիքային քաղցկեղի վիրահատության:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատվածը:
168.am-ի տեղեկություններով` նախորդ տարի վնասազերծված խմբի գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել։