
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լևոնի վիճակը ծայրահեղ ծանր է. news.am

«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: 22-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել սրտի ու թոքի շրջանում, այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Լեւոն Սահակյանին վիրահատել են, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում:
«Արհեստական ապարատային շնչառության է միացված, սրտի կծկողականությունը շատ թույլ է, ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասաց Սուրեն Մակարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: