
Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է պատին

Հոկտեմբերի 20-ին, ժամը 17.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 11 os 485 պետհամարանիշով (վարորդ՝ 1950 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ոստիկանների հետ համատեղ դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: